ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարեն Նազարյանն իր հավատարմագրերն է հանձնել Հռոմի պապին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի 9-ին ընդունել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Կարեն Նազարյանին, ով իր հավատարմագրերն է հանձնել կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդին: Այս մասին հայտնում է Vatican News-ը:

Կարեն Նազարյանի` Սուրբ Աթոռում դեսպան նշանակվելու կապակցությամբ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը շնորհավորել էր նրան՝ հայտնելով, որ Նազարյանը «Հայաստանի ամենափորձառու դիվանագետներից մեկն է» և ինքն «համոզված է, որ նրա երկարամյա փորձառության, նվիրվածության ու ջանքերի շնորհիվ հայ-վատիկանյան բարեկամությունը ավելի պիտի ամրապնդվի»։

Կարեն Նազարյանը Ֆրանցիսկոս պապին որպես երախտագիտության նվեր հանձնել է Քահանայապետական Զինանշանը պատկերող մետաքսե ձեռագործ աշխատանքով խորհրդանիշ, որի ներքևի մասում արձանագրված է հետևյալը. «Մշտական աղոօթքով Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին, Հայաստանում ապաստանած սուրիահայերի կողմից»։

Նշենք, որ Կարեն Նազարյանը Վատիկանում ՀՀ դեսպան էր նշանակվել 2018 թվականի դեկտեմբերի 28-ին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: