ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի քաղաքական գործիչների թվիթերյան գրառումները` պատրիարք Մութաֆյանի մահվան կապակցությամբ

ermenihaber.am

Թուրքիայում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ Պոլսի  84-րդ  հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ: 

Ermenihaber-ի փոխանցմամբ, նրանք ցավակցական գրառումներ են կատարել Twitter-ի իրենց պաշտոնական էջերում: 

Թուրքիայի նախկին վարչապետ, մեջլիսի նախկին նախագահ, մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններում Ստամբուլի քաղաքապետի թեկնածու առաջադրված Բինալը Յըլդըրըմը գրել է.

«Այցելեցինք ցավակցելու կյանքից հեռացած թուրքահայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մորը` Մարի Մութաֆյանին և Յեդիքուլե Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուին: Նրանց համբերություն ենք մաղթում»:

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը գրել է, որ Պոլսի հայոց պատրիարքի մահվան կապակցությամբ ցավակցում են նրա ընտանիքին, հարազատներին և բոլոր հայ համերկրացիներին:

Իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) հայ պատգամավոր Մարգար Եսայանի գրառման մեջ մասնավորապես ասված է.

«Ծանր և երկարատև անբուժելի հիվանդության դեմ պայքարող թուրքահայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյան Բ-ն  վախճանվեց Մեծ Պահքի առաջին ուրբաթ օրը: Ես նրա աշակերտն էի: Շատ արժեքավոր հոգևորական  և մտավորական էր: Աստված հոգի լուսավորի»:

Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» կողմից Ստամբուլի քաղաքապետի թեկնածու առաջադրված Էքրեմ Իմամօղլուն նշել է. «Ցավով իմացա, որ վախճանվել է մի որոշ ժամանակ բուժում ստացած Թուրքահայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը: Ցավակցում եմ ողջ հայ համայքին»:

Ընդդիմադիր, ազգայնական «Լավ» (IYI) կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները հետևյալ կերպ է արձագանքել:

«Թուրքիահայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը վախճանվել է հիվանդանոցում: Ցավակցում ենք նրա ընտանիքին և ծագումով հայ մեր բոլոր համերկրացիներին»: 

Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, ազգությամբ հայ Սելինա Դողանի գրառման մեջ նշվում է, որ Մութաֆյանը ոչ միայն հոգևոր առաջնորդ էր, այլև խաղաղասեր ինքնությամբ և մտավորականի կերպարով փորձում էր հայ համայնքին կապել աշխարհի հետ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: