ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լատվիան Ռուսաստանի հետ սահմանին փշալարով պարիսպ է կառուցել

Լատվիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 93 կիլոմետրանոց փշալարե պարսպի կառուցման աշխատանքները: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է LETA  գործակալությունը` հղում կատարելով Լատվիայի սահմանային պահպանության պետական ծառայությանը:

2015թ. ընդունված որոշման համաձայն, ընդհանուր առմամբ, պլանավորովում էր ամրապնդել և մոդեռնիզացնել 282.6 կմ ռուս-լատվիական սահմանը: Վերանորոգման աշխատանքների նախագծում ներառված է նաև հատուկ փայտե կամրջակների, արահետների, վերահսկման շերտերի և պարսպի կառուցում ՌԴ-ի հետ սահմանի առանձին հատվածներում: Պարսպի բարձրությունը, հաշվի առնելով փշալարը, կազմում է 2.7 մետր: Այս նպատակով հատկացված ընդհանուր միջոցները կազմում են 21 մլն եվրո:

«Մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը կառուցվել է 207 կմ երկարությամբ սահմանային շերտը և ի սկզբանե պլանավորված 93 կիլոմետրանոց պարիսպը: Սահմանամերձ հատվածի կառուցման ավարտը նախատեսվում  է 2020թ.», - նշել են սահմանային պահպանության պետական ծառայությունում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: