ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

UCFAF-ը Հայաստանին կվերադարձնի «Հայֆիլմ» արտադրության 64 ֆիլմի ժապավեններ

Ֆրանսահայ մշակութային միությունը (UCFAF) ցանկություն է հայտնել Հայաստանին վերադարձնել, 40 տարի առաջ` Խորհրդային Հայաստանից ստացած թվով 64 գեղարվեստական, վավերագրական, լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի պոզիտիվ ժապավենները։ Այս մասին ինչպես հաղորդում է News.am-ը` հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից: 

Ֆրանսահայ մշակութային միությունը դեռևս 2016 թվականի դեկտեմբերին, սույն հարցով դիմել էր Ֆրանսիայում ՀՀ դեսպանությանը՝ ճշտելու համար, թե անհարաժե՞շտ են այդ ֆիլմերը Հայաստանին։ Մշակույթի նախարարությունն էլ իր հերթին այդ մասին գրություն էր ուղղել Հայաստանի ազգային կինոկենտրոնին, որն էլ սկսեց զբաղվել հիշյալ հարցով: Ազգային կինոկենտրոնը կապ հաստատեց Ֆրանսիահայ մշակութային միության նախագահ Էդմոն Յանիկյանի հետ և պարզեց, որ այդ ֆիլմերը տարիներ շարունակ ցուցադրվել են ֆրանսիայի տարբեր քաղաքներում՝ հայկական համայնքի համար: Վերջին անգամ դրանք օգտագործվել են  25 տարի առաջ և այժմ պահեստավորված են միության նկուղային հարկում։

Ֆիլմերը սև/սպիտակ և գունավոր են, մեծ մասամբ հայերեն լեզվով, դրանցից մի քանիսը ֆրանսերեն ենթագրեր ունեն և հիմնականում 35 կամ 16մմ ժապավենային կրիչներով են։ Դրանց մեջ կան նաև մի շարք փաստագրական ֆիլմեր, որոնք ժամանակի ընթացքում վերածվում են արխիվի և հենց դրանով է, որ դառնում են իսկական գանձ շահագործման համար:

Ֆիլմացանկի ուսումնասիրությունից պարզվել է, որ այնտեղ են նաև մեր ազգային կինոժառանգության լավագույն նմուշները․ օրինակ՝ խաղարկային լիամետրաժ ֆիլմերից՝ «Քաոսը», «Կամոն», «Ժայռը», «Մսյո Ժակը և ուրիշները», «Բարև, ես եմ»-ը, հայ մեծերին նվիրված կարճամետրաժ կինոֆիլմեր, այդ թվում՝ «Մեսրոպ Մաշտոց», «Հրաչյա Ներսեսյան», «Ավետիք Իսահակյան», «Մարտիրոս Սարյան», ինչպես նաև երաժշտական ֆիլմեր՝ «Գոհար Գասպարյան», «Կարինե», անիմացիոն՝ «Արևի հարսնացուն», «Մի կաթիլ մեղրը» և այլն:

Այս պահին, Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատասխանատուները փնտրում են տարբերակներ ֆիլմերը Հայաստան տեղափոխելու համար։ Այդ նպատակով,  բանկացություններ են  տարվում Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության և նրա ներկայացուցիչների հետ՝ կազմակերպելու տեղափոխման գործընթացը, որը կարելի է սկսել մի քանի փուլով՝ հաշվի առնելով նյութի ծավալները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 60%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    3 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: