ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ճապոնիայում մեկնարկեց Ակիհիտո կայսեր՝ գահից հրաժարման գործընթացի արարողակարգային մասը

Ճապոնիայի Ակիհիտո կայսրը մարտի 12-ին սկսել Է մի շարք արարողություններ, որոնք կապված են գահից նրա մոտալուտ հրաժարման հետ: Դրանց մեծ մասը, ինչպես հայտնել Է NHK հանրային հեռուստատեսությունը, իրենցից ներկայացնում են այդ իրադարձության մասին խորհրդանշական զեկույցներ աստվածային նախնիներին:

Մարտի 12-ին, մասնավորապես, Ակիհիտոն այդ նպատակով այցելել Է Տոկիոյի կենտրոնի իր պալատական համալիրում գտնվող տաճար՝ նվիրված Արևի աստվածուհի Ամատերասուին, որը համարվում Է ճապոնացի միապետների գահատոհմի նախամայրը: Այնուհետև տաճարում աղոթքներ Է կատարել նաև Ակիհիտոյի ավագ որդին՝ գահաժառանգ արքայազն Նարուհիտոն, որը գահին կփոխարինի հորը: Ընդհանուր առմամբ Ակիհիտոն կկատարի 11 նման արարողություն, այդ թվում՝ Ճապոնիայի Նարա և Կիոտո հին մայրաքաղաքներում: Այնտեղ նա, մասնավորապես, մոտալուտ հրաժարման մասին կզեկուցի գահատոհմի առասպելական հիմնադրին՝ Ձիմմու կայսրին, որն, ըստ լեգենդի, եղել Է Ամատերասու դիցուհու անմիջական ժառանգը և ապրել Է մ.թ.ա. 711 – 585 թվականներին:

Ակիհիտոն, սեփական ցանկությանը համապատասխան, գահից կհրաժարվի 2019 թվականի ապրիլի 30-ին: Մայիսի 1-ին նոր կայսր կդառնա նրա ավագ որդին՝ 59-ամյա Նարուհիտոն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: