ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աշխատանքային խումբ կստեղծի YouTube-ն ու Google-ը հայաֆիկացնելու համար

BBC.com

ՀՀ կառավարությունն աշխատանքային խումբ կստեղծի օնլայն տեղեկատվական հարթակների` YouTube-ի, Google-ի հայաֆիկացման հնարավորությունն ուսումնասիրելու ու դրան աջակցելու համար։ Այս մասին այսօր ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը` անդրադառնալով հայ երիտասարդ բլոգերների նախաձեռնությանը, հայտնում է Սպուտնիկ Արմենիան: 

«Մեր մոտ նախաձեռնողականությունը միշտ ողջունվել է, և շատ կարևոր է, որ մեր հանրությունը, բլոգերները, ովքեր շահառուն են Youtube-ի հայաֆիկացման, վեր հանեցին խնդիրը: Հոլովակներ էին ստեղծել, գրագետ մատուցեցին», – ասել է նախարարը։

Նախարարը շեշտել է, որ գործընթացը պայմանավորված է տեխնոլոգիական ոլորտի զարգացման, Հայաստանն աշխարհի քարտեզի վրա հայտնի դարձնելու, նոր բիզնես մոդելներ ստեղծելու հետ, որի համար կարևոր նշանակություն կարող է ունենալ նաև տեղեկատվական հարթակների զարգացումն ու հայաֆիկացումը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: