ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ե՛վ ՀԱՊԿ-ը, և՛ ԵԱՏՄ-ն պետք է հավատարիմ մնան իրենց որդեգրած սկզբունքներին. ՀՀ-ում Ղազախստանի դեսպան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը մարտի 12-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին:

Բարձր գնահատելով հայ-ղազախական առկա հարաբերությունները՝ ԱԺ փոխնախագահը կարևորել է միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը և այդ հարցում բարեկամական խմբերի դերը: Լենա Նազարյանը խոսել է տարբեր միջխորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի և Ղազախստանի աշխատանքի վերաբերյալ, կարևորել գործընկերային համագործակցությունը:

ԱԺ փոխխոսնակը երախտագիտություն է հայտնել ղազախական կողմին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում մեր երկրում դիտորդական առաքելություն իրականացնելու համար:

Խորհրդարանի ղեկավարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ ՀՀ Ազգային ժողովը պատրաստակամ է Ղազախստանի դեսպանության հետ սերտ համագործակցության և նոր նախաձեռնությունների իրագործման հարցում:

Թիմուր Ուրազաևը ևս անդրադարձել է երկկողմ փոխգործակցության օրակարգի խնդիրներին, տարբեր ինտեգրացիոն ուղղություններում համագործակցությանը: Դեսպանի գնահատմամբ՝ և՛ ՀԱՊԿ-ը, և՛ ԵԱՏՄ-ն պետք է հավատարիմ մնան իրենց որդեգրած սկզբունքներին:

Դեսպանը կարևորել է տնտեսական կապերում առկա դրական առաջընթացը, ինչը կարող է օգտագործվել ի շահ երկու երկրների:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև հայ համայնքի խնդիրների ու գործունեության, բարենպաստ ներդրումային միջավայրի ապահովման վերաբերյալ: Թիմուր Ուրազաևը նշել է, որ բազմաթիվ ղազախ գործարարներ Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխություններից հետո հետաքրքրված են ներդրումների իրականացմամբ: Այդ համատեքստում Լենա Նազարյանը վստահեցրել է, որ մեր երկրում այժմ ստեղծված են նպաստավոր պայմաններ օտարերկրյա ներդրողների համար: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 8,23 կմ/ժ
    19 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: