ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Եթե իշխող կուսակցությանը ձայն չտաք, կայրեմ այս գյուղը». թուրք ոստիկան

Թուրքիայի Մարդինի շրջանի Էվջիլեր գյուղի ոստիկանապետը սպառնացել է գյուղացիներին, որ եթե նրանք իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» (AKP-ԱԶԿ) օգտին չքվեարկեն, ապա կվառի գյուղը:

Մարտի 31-ին Թուրքիայում կայանալիք ՏԻՄ ընտրությունների հետ կապված ոստիկանապետը գյուղացիներին ասել է. «Եթե AKP-ն նվազագույնը 200-300 քվե չստանա, կայրեմ այս գյուղը»:

Ինչպես հայտնում  է Ermenihaber-ը` գյուղացիները, անվտանգության նկատառումներից ելնելով, չեն նշել ոստիկանապետի անունը:

Նրանց խոսքով` ոստիկանապետը երբեմն «ահաբեկիչ» է անվանում այն գյուղացիներին, որոնք մինչ այդ քվեարկել են քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) օգտին: 

Ոստիկանապետը հայտնել է` «Մինչև այս գյուղը չփոխեմ, ոչ մի տեղ այտեղից չեմ գնալու»: 

Նշվում է, որ գյուղում մեկ այլ դեպք նույնպես գրանցվել է: Ոստիկանապետը HDP-ի թեկնածուներից մեկին սպառնացել է, որ կսպանի նրան:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: