ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջան մեկնել ցանկացող Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տալիս գնահատել բոլոր հավանական ռիսկերը

Riafan.ru

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջան մեկնել ցանկացող Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տալիս  մանրակրկիտ գնահատել բոլոր հավանական ռիսկերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության չլուծված լինելու հիմնավորմամբ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը շարունակում է թույլ չտալ այն անձանց մուտքը Ադրբեջանի տարածք, ովքեր ունեն հայ ազգի պատկանելիության ուղղակի կամ անուղղակի նշաններ՝ անկախ նրանց քաղաքացիությունից:   

«Ադրբեջան այցելող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների նկատմամբ էթնիկ դրդապատճառներով ցուցաբերվող խտրականության անթույլատրելիության վերաբերյալ ռուսական կողմի բազմաթիվ դիմումները մերժվում են»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Հաշվի առնելով ստեղծված հանգամանքները՝ ՌԴ ԱԳՆ ՌԴ քաղաքացիներին խորհուրդ է տալիս դեպի Ադրբեջան ուղևորություն պլանավորելիս գնահատել բոլոր հավանական ռիսկերը:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: