ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը շարունակելու է աշխատել խաղաղության համար. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության հիմնական երաշխավորը և պահպանում է իր պարտավորությունները և շարունակելու է պահպանել դրանք, այսօր Ստեփանակերտում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների նիստից հետո Aysor.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Հայաստանը շարունակելու է աշխատել խաղաղության համար», - հավելեց Մնացականյանը:

Նախարարի խոսքով՝ Արցախին բանակցություննրի սեղանի շուրջ վերադարձնելը արդյունավետ աշխատանքի հարց է և որևէ դեպքում չի կարող դիտվել նախապայման: Մնացականյանը վկայակոչեց այսօր Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում հնչեցրած վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը և հավելեց. «Վարչապետն իր ելույթում շատ հստակ արտահայտում է նույն միտքը` որևէ կերպ Հայաստանի կողմից նախապայման չի դրվել, չի եղել, և Հայաստանը աշխատելու է խաղաղության համար, Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության հիմնական երաշխավորը»:

Առաջիկայում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ հարցին ի պատասխան, Մնացականյանն ասաց, որ Հայաստանը կառուցողական ու գործնական է տրամադրված:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: