ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրի ազատ գոտու ստեղծման վերաբերյալ համաձայնագրին

Ինչպես հայտնում է Regnum-ը Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները հաստատել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իրանի միջև ազատ առևտրի գոտու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը:

Փաստաթուղթն օրենսդիրներին է ներկայացրել ազգային էկոնոմիկայի նախարար Ռուսլան Դալենովը, որի խոսքով՝ համաձայնագիրը ենթադրում է սահմանափակ նոմենկլատուրայով արտոնյալ առևտրի սահմանում: Խոսքը ԵԱՏՄ-ի կողմից ապրանքի 502 և Իրանի կողմից 360 տեսակի մասին է:

Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիրը ստորագրվել էր 2018թ. մայիսին՝ Աստանայում: Այն սահմանում է ԵԱՏՄ-ի ու Իրանի միջև առևտրի հիմնական կանոնները, որոնք առավելագույնը մոտեցված են Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին:

Փաստաթուղթը ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորման առաջին փուլն է: Այն ենթադրում է բավական մեծ քանակությամբ ապրանքների համար ներկրման մաքսատուրքերի նվազում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: