ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՆԱՏՕ-ի շաբաթ. ԱԺ-ում մեկնարկել է «ՀՀ զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողությունը» թեմայով սեմինար-քննարկում

ՀՀ Ազգային ժողովի Ոսկեզօծ դահլիճում մարտի 13-ին ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում անցկացվում է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողությունը» թեմայով սեմինար-քննարկում, որին մասնակցում են ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության, դիվանագիտական կորպուսի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, Մարդու իրավունքների պաշտպանը:

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բացման խոսքում ողջունելով հյուրերին՝ ընդգծել է, որ նախորդ տարի դեկտեմբերին Հայաստանում կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունները ժողովրդավարության դրսևորման լավագույն օրինակն էին: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ նոր ձևավորված խորհրդարանը բարձր է գնահատում ՆԱՏՕ-ի և այլ գործընկեր երկրների հետ փոխշահավետ և փոխլրացված համագործակցությունն ու քաղաքական երկխոսության մակարդակը: Բանախոսը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում իրականացվող միջոցառումները կլինեն հիմնարար և արդյունավետորեն կնպաստեն երկկողմ հարաբերությունների առավել ընդլայնմանն ու բազմակողմ զարգացմանը: Անդրանիկ Քոչարյանը կարևորել է այս միջոցառմանը քաղհասարակության ակտիվ ներգրավվածությունը, քանի որ խորհրդարանական վերահսկողության և միջազգային համագործակցության ենթատեքստում վերջիններս պետք է ունենան առանձնակի ընդգծված դերակատարություն: Հանձնաժողովի նախագահը միջոցառման մասնակիցներին մաղթել է բեղմնավոր աշխատանք:

Քննարկման մասնակիցներին ողջունել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը: ԱԺ փոխխոսնակն անդրադարձել է նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած քաղաքական շրջադարձային փոփոխություններին, որին նրա խոսքով՝ գլխավորապես օժանդակեց հայ ժողովուրդը, հայ ժողովրդի կամքն ու վճռականությունը: Ալեն Սիմոնյանի համոզմամբ՝ դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամրապնդեցին ՀՀ ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունը:

«Հայաստանը տարիներ շարունակ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ ունեցել է գործընկերային ընդգծված փոխհարաբերություններ: Նախորդած տարիներին արդեն իսկ հաստատվել է ամուր և բարիդրացիական փոխհարաբերություն, նոր Հայաստանում մենք նախորդի կրողն ու նոր, առավել լայն ու ընդգրկուն ձևաչափով համագործակցության շարունակության երաշխավորն ենք: Նոր ձևավորված խորհրդարանը մեծապես բարձր է գնահատում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ու քաղաքական երկխոսության մակարդակը: Մենք կարևորում ենք ՆԱՏՕ-ի և Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ երկրների հետ փոխշահավետ և փոխլրացված քաղաքականությունը, միջխորհրդարանական ընդգրկուն և բազմապրոֆիլ հարաբերությունները, երկուստեք ծրագրերի իրականացումը»,-ընդգծել է Ալեն Սիմոնյանը:

ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերությունների շրջանակում Հայաստանը բարձր մակարդակի մասնակցություն է ապահովում նաև բազմաթիվ միջազգային խաղաղապահ առաքելություններում:

Օրենսդիր մարմնի ղեկավարի տեղակալն անդրադարձել է պաշտպանության և անվտանգության ոլորտներում առկա մարտահրավերներին և հիմնախնդիրներին: Նշելով, որ ոլորտը մշտապես ունի փոփոխությունների և բարեփոխումների անհրաժեշտություն՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որՀայաստանը պաշտպանության և անվտանգության ոլորտներում ՆԱՏՕ-ի հետ երկկողմ հարաբերություններն առավել կատարելագործելունպատակ ունի:

«Այս պարագայում ցանկանում եմ հատուկ անդրադառնալ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների 2017-2019 թթ. ծրագրի իրականացմանը: Ծրագրում ներառված են պաշտպանության և անվտանգության ոլորտներին վերաբերող մի շարք կետեր, որոնց իրականացման պատասխանատուն ՀՀ Ազգային ժողովն է: Մասնավորապես կցանկանայի մատնանշել խորհրդարանական և հանրային վերահսկողության մեխանիզմների և ուղիների ընդլայնումը, թափանցիկությունը և հաշվետվողականությունը, օրենսդրական դաշտի կատարելագործումը, իրավական նոր մեխանիզմների մշակումը, քաղաքացիական հասարակության հետ ակտիվ համագործակցությունը, գործադիր իշխանության հետ կատարողական հիմնական ցուցանիշների մշակումը և այլն»,-ասել է խորհրդարանի փոխխոսնակը:

Ալեն Սիմոնյանի համոզմամբ՝ խորհրդարանը լիարժեք կրում է իրեն վերապահված պարտավորությունների իրականացման պատասխանատվությունն ու պատրաստակամ է լինել առավել կառուցողական հաջորդող տարիների համար նախատեսվելիք գործողությունների ծրագրի իրականացման ընթացքում:

«Մենք ունենք մեր ընդգծված տեսլականն անվտանգության ոլորտում ժողովրդավարական վերահսկողության իրականացման, քաղաքացիական հասարակության հետ համագործակցության բարելավման, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերում»,- իր խոսքում փաստել է ԱԺ փոխնախագահը:

Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը ողջույնի խոսքում կարևորել է թեմայի քննարկումը՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո մեծացել է քաղհասարակության դերն ու հնարավորությունը, որ վերջինիս ձայնը ոչ միայն լսելի կլինի, այլև այն ակտիվ դերակատարություն կունենա զինված ուժերի նկատմամբ վերահսկողության ոլորտում: Դեսպանի խոսքով՝ սահմանադրական փոփոխություններից հետո խորհրդարանական կառավարման համակարգի անցումը ճիշտ քայլ էր խորհրդարանի ուժեղացման տեսանկյունից: Նշելով, որ իր երկիրը խորհրդարանական կառավարման լավ փորձ ունի՝ Բերնհարդ Մաթիաս Քիսլերն ընդգծել է, որ Գերմանիայի Բունդեսթագը կարևոր դերակատարում ունի զինված ուժերի հանդեպ վերահսկողության հարցում: Նա վերահսկողության ոլորտում կարևորել է կառավարության, խորհրդարանի, քաղհասարակության և ՄԻՊ-ի միասնական աշխատանքը:

Քննարկման ընթացքում մասնակիցները կանդրադառնան ՀՀ զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության հարցերին, ՀՀ նոր Սահմանադրության ընձեռած հնարավորություններին, կայացած ժողովրդավարական երկրներում քաղաքացիական վերահսկողությանը, անվտանգության ոլորտի, մասնավորապես բարեվարքության ամրապնդմանն ուղղված ինստիտուցիոնալ բարեփոխումներին, անվտանգության և պաշտպանական ոլորտի խորհրդարանական վերահսկողությանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: