ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հակամարտությունների լուծումները պետք է փնտրել բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի և նորմերի, իսկ Արցախի դեպքում՝ ինքնորոշման իրավունքի հարգանքի հիման վրա. Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի նախագահներ Արմեն Սարգսյանը և Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով:

Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը.

Մեծարգո՛ տիկին նախագահ,
Հարգելի՛ լրագրողներ,
 
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ուզում եմ ողջունել տիկին նախագահին և իր գլխավորած պատվիրակությանը Հայաստան կատարած պաշտոնական այցի առթիվ։
Հայ-վրացական հարաբերություններին բնորոշ է փոխըմբռնման և վստահության մթնոլորտը:
Մեր համատեղ պատմությունը աչքի է ընկնում բարեկամ երկրների ավանդույթներով և քաղաքակրթական բազմաթիվ ընդհանրություններով: Դրանց հիման վրա այսօր զարգանում և ամրապնդվում է մեր երկու երկրների բազմաոլորտ համագործակցությունը։
Եւ այսօր կրկին Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների զարգացումն իր ուրույն տեղն է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում։ Այդ մասին են վկայում նաև վերջին շրջանում ամենաբարձր մակարդակի պարբերական հանդիպումները և ձեռք բերված պայմանավորվածությունները։
Արդյունավետ եմ գնահատում իմ վրացի գործընկերոջ՝ տիկին նախագահի հետ ունեցած բանակցությունները, որոնց ընթացքում անդրադարձանք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային մի շարք հարցերի։
Հայաստանը մշտապես շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և համագործակցության մթնոլորտի ձևավորմամբ ու պահպանմամբ։
Քննարկեցինք տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը վերաբերող հարցեր: Իմ վրացի գործընկերոջ հետ համակարծիք էինք, որ հիմնահարցերը և հակամարտությունները նույնական չեն, հետևաբար` նույնական չեն նաև դրանց կարգավորման հիմքերը:
Այդուհանդերձ, իմ անձնական համոզմամբ, լուծումները պետք է փնտրել բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի և նորմերի, իսկ Արցախի դեպքում՝ ինքնորոշման իրավունքի հարգանքի հիման վրա:
Քննարկեցինք նաև համատեղ ծրագրերի իրագործման հնարավորությունները տրանսպորտային, զբոսաշրջության, նոր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և այլ բնագավառներում: Կարևորեցինք նաև Հարավային Կովկասում ենթակառուցվածքային, էներգետիկ և լոգիստիկ ծրագրերի իրականացման նշանակությունը տարածաշրջանային անվտանգության, կայունության և զարգացման ապահովման համար։
Չափազանց կարևորում ենք համագործակցությունը կրթության, մշակույթի և մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում: Համոզված ենք, որ այդ ուղղություններով մեր գործադրած համատեղ ջանքերը կլինենարդյունավետ։
Վերջում թույլ տվեք ևս մեկ անգամ վերահաստատել մեր այն համոզմունքը, որ մեր միացյալ ջանքերի շնորհիվ կկարողանանք առավել խորացնել հայ-վրացական բարեկամական ավանդական հարաբերությունները։
Կրկին՝ ուրախ եմ մեր հանդիպման համար, տիկին նախագահ, և ուրախությամբ ընդունում եմ Ձեր հրավերը՝ այցելել Վրաստան:
Շնորհակալություն:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: