ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանն՝ Իսրայելի վարչապետին. Հե՛յ Նեթանյահու, դու 7 տարեկան երեխաներին սպանող անխիղճ ես

© AFP 2018 / ADEM ALTAN

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, ով իրեն բռնապետ էր անվանել: Անկարայի Փուրսաքլար շրջանում ժողովրդի առջև ելույթ ունեցած Էրդողանը Նեթանյահուհին դաժան մարդասպան է անվանել:

«Հե՛յ Նեթանյահու, ուշքի արի: Դու անխիղճ ես, 7 տարեկան պաղեստինցի երեխաներին սպանող անխիղճ ես»,- ասել է Էրդողանը:

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը` Թուրքիայի նախագահն Իսրայելի ղեկավարին մեղադրել է այն բանում, որ հրեական ոստիկանության ու զինված ուժերի ծառայողները կոշիկներով ներխուժում են Երուսաղեմի մզկիթներ, որոնք մուսուլմանների համար սրբավայրեր են հանդիսանում:

«Մենք այս երկրում ոչ մի հրեայի նկատմամբ զուլում չենք արել, ոչ մի սինագոգում ձեր արածները չենք արել: Մեզ մի փորձիր, մենք այդ խաղերին չենք տրվելու, բայց դրա պատասխանը միջազգային հարթակներում ձեզանից պահանջելու ենք»,- ասել է Էրդողանը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    19 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: