ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եկել է հնացած սկզբունքներից հրաժարվելու ժամանակը․ Ստեփանակերտ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց վերջին հայտարարության մեջ կրկնել են այն սկզբունքներն ու տարրերը, որոնց մասին շատ տարիներ է խոսվել։ Այս մասին ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը, հայտնում է NEWS.am-ը:

«Ուղղակի տարվա ընթացքում դրանց մասին չէին հիշեցրել և մի քիչ մոռացել էին։ Նրանք արտահայտել են իրենց կարծիքը, ասել են, որ առաջարկությունը դեռևս բանակցային սեղանին է։ Մեր մոտեցումն այսպիսին է՝ եկել է հնացած սկզբունքներից հրաժարվելու ժամանակը, և պետք են նոր իրատեսական առաջարկություններ։ Ինչ վերաբերում է ձևաչափի վերականգնմանը, մենք կարող ենք որոշ առաջընթաց ակնկալել։ Սակայն հին մոտեցումների և բանակցություններում Արցախի չմասնակցելու պայմաններում առաջընթաց ակնկալել հնարավոր չէ»,- հայտարարել է Մասիս Մայիլյանը։

Հստակեցնող այն հարցին, թե ինչ նկատի ունի ինքը հին սկզբունքներ ասելով, արդյոք Մադրիդյան սկզբունքնե՞րը, նախարարը պատասխանել է, թե նկատի ունի այն, որ «սկզբունքները ու վերջին 27 տարիների ընթացքում հնչած առաջարկությունները հնացել են և պետք է վերանայվեն»։

Ինչ վերաբերում է Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի բացմանը Նիկոլ Փաշինյանի կողմից հիշատակված երեք սկզբունքներին և վեց տարրերին, և նրան, թե ընդունելի է համարում արդյոք Ստեփանակերտը դրանք, Մայիլյանն նշել է, որ «Փաշինյանն իր ելույթում ասել է դրանց հստակեցման անհրաժեշտության մասին։ Մենք դրա հետ համաձայն ենք։ Սակայն մենք նաև խեսում ենք վերանայման անհրաժեշտության մասին»։ Ի պատասխան այն հարցին, թե ինչն է հատկապես անհրաժեշտ վերանայել, նախարաը կատակել է․ «Դա դիսերտացիայի թեմա է»։

Նախկին իշխանություններն ասում են, թե Արցախը վերադարձնելու Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը կխափանի բանակցային գործընթացը և վտանգավոր է։

Արցախի ԱԳՆ ղեկավարը չի կիսում այն կարծիքը, որ ձևաչափի փոփոխությունը կարող է խափանել բանակցային գործընթացը։ «Հայաստանի նոր իշխանությունները, իմ կարծիքով, կառուցողական մոտեցում են ցուցաբերում։ Նրանք հայտարարել են, որ կմասնակցեն հանդիպումներին, քանի որ առանց Արցախի բանակցությունները լիարժեք չեն կարող լինել։ Հայաստանն Արցախի մասնակցությունը որպես պայման չի դնում, այլ ասում է, որ կխոսի իր անունից։ Կարծում եմ՝ դա ճիշտ կառուցողական մոտեցում է։ Իսկ հիշատակված մտավախությունները ավելի շուտ ներքին շահարկումների շարքից են»,- պատասխանել է Մայիլյանը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 60%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    3 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: