ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրացիները հայերին հավասար հպարտանում են Սայաթ-Նովայով

president.gov.ge

Վրացիները հայերին հավասար հպարտանում են Սայաթ-Նովայով, Արամ Խաչատրյանով, Սերգեյ Փարաջանովով, Շառլ Ազնավուրով, Գիվի Շահնազարիով և մյուս մեծերով։ Այդ մասին, ինչպես հայտնում է Սպուտնիկ Արմենիան` հղում կատարելով Վրաստանի նախագահի մամուլի ծառայությանը, Երևանում պաշտոնական ընթրիքի ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: 

«Հայաստանի և Վրաստանի պատմությունն օգնել է պահպանել դիցաբանությունը, խոսքը Քարթլոսի և Հայոսի մասին է։ Մենք գրեթե միաժամանակ ենք ընդունել քրիստոնեություն։ 1918թ.-ին միաժամանակ հռչակվել է անկախություն, միաժամանակ կորցրել և վերականգնել ենք այն», – ասել է Զուրաբիշվիլին։

Նշենք, որ երեկ Զուրաբիշվիլու պատվին Հայաստանի նախագահի նստավայրում Արմեն Սարգսյանի անունից կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: