ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վենեսուելայում ամբողջովին վերականգնվել է էլեկտրամատակարարումը

Վենեսուելայում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներից հետո ամբողջովին վերականգնվել է էլեկտրամատակարարումը: Այս մասին հայտարարել է Վենեսուելայի  կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը, փոխանցում է dpa-international-ը: 

«Այսօր համազգային մակարդակով լիովին վերականգնվել է էլեկտրամատակարարումը»,- հայտարարել է Ռոդրիգեսը` միևնույն ժամանակ նշելով, որ մի շարք վայրերում դեռևս տրանսֆորմատորների պայթյունի պատճառով խնդիրներ են առկա:

Նշվում է, որ մարտի 14-ից Վենեսուելայում վերականգնվելու է աշխատանքային գործունեությունը, իսկ մեկ օր անց դպրոցները կրկին կաշխատեն: 

 Հիշեցնենք, որ մարտի 7-ին Վենեսուելայում երկրի ամենախոշոր՝ «Էլ Գուրի» հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած վթարի պատճառով հոսանքազրկումներ էին գրանցվել 23 նահանգներից 21-ում: 



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 0 կմ/ժ
    20 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: