ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրամիությունը 1,5 մլրդ եվրո կտրամադրի Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականներին

Եվրոպական միությունը 1,5 մլրդ եվրո է տրամադրելու Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականներին: Այս մասին, ինչպես հայտնում է Hurriyet-ը, հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: 

«ԵՄ-ն տրամադրելու է երկրորդ տրանշը Թուրքիայում սիրիացի փախստականներին՝ 1.5 միլիարդ եվրոյի չափով», - ասել է Մոգերինին` Բրյուսելում ելույթ ունենալով Սիրիային նվիրված միջազգային դոնորական խորհրդաժողովին: 

ԵՄ-ն Թուրքիային այդ գումարը տրամադրելու է 2016 թվականի մարտին կառույցի և Թուրքիայի միջև կնքված համաձայնագրի շրջանակում: Նշենք, որ ներկայումս Թուրքիայում ապաստան են գտել 3.5 միլիոն սիրիացի փախստական: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: