Ռոհանիի այցն Իրաք, կամ ամերիկյան քաղաքականության հակառակ էֆեկտը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ավարտեց նախագահի պաշտոնում իր առաջին պետական այցը հարևան Իրաք: Այցը կարևոր էր ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլ նաև տարածաշրջանում ուժային վերադասավորումների տեսանկյունից:
Այսպես, եռօրյա այցի ընթացքում կողմերը մի շարք պայմանավորվածություններ ձեռք բերեցին տնտեսական համագործակցության խորացման ուղղությամբ` այդ թվում երկու երկրներն իրար կապող երկաթգծի շինարարության մասին, որի շահագործումը լուրջ խթան կհանդիսանա երկրների միջև ապրանքաշրջանառությունը 8-ից 20 մլն դոլարի հասցնելու, ինչպես նաև զբոսաշրջության աճի համար: Վերջինիս կծառայի նաև Իրանի և Իրաքի միջև վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը:
Այս այցն ու տնտեսական համագործակցության խորացման մասին պայմանավորվածություններն Իրանի համար բավականին մեծ նշանակություն ունեն ԱՄՆ կողմից կիրառվող հակաիրանական պատժամիջոցների արդյունքում խորացող տնտեսական ճգնաժամի ֆոնին: Ընդ որում, Ռոհանիի համար դրանք կարևոր են ոչ միայն տնտեսական, այլ նաև ներքաղաքական առումով. պատժամիջոցների վերականգնումից հետո երկրում Ռոհանիի դիրքերը թուլանում են, իսկ տնտեսական համագործակցության խորացումն Իրաքի հետ կարող է մեղմել ընդդիմախոսների քննադատությունը:
Այս առումով այցը հստակ ազդակ էր նաև Միացյալ Նահանգների համար առ այն, որ Իրանին տնտեսական շրջափակման ենթարկելուն ուղղված պատժամիջոցները ցանկալի արդյունավետությամբ չեն գործում: Իհարկե, այստեղ ԱՄՆ-ը պահպանում է իրանական բնական գազ գնելու արտոնությունից Իրաքին զրկելու գործիքակազմը, սակայն դրա կիրառումն էլ ավելի կմեծացնի Իրաքում հակաամերիկյան տրամադրությունները` սպառնալիք դառնալով այդ երկրում ամերիկյան ներկայության համար:
Թեև Իրաքը շարունակում է զգալ ԱՄՆ ռազմական և հետախուզական ռեսուրսների կարիքը` վերջին տարիների քաղաքական գործընթացները ցույց են տալիս այդ երկրում ԱՄՆ ազդեցության անկման և Իրանի ազդեցության մեծացման միտումներ: Նկատենք, որ այսօր ԱՄՆ-ն Իրաքում ունի միայն ռազմական ներկայություն, իսկ Իրանը` ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական (իրաքյան իշխանությունում գնալով մեծանում է իրանամետ գործիչների թիվը), տնտեսական(հատկապես էներգետիկ ոլորտում) և մշակութային:
Փաստորեն, Մերձավոր Արևելքում Իրանի ազդեցությունը նվազեցնելու ամերիկյան քաղաքականությունը տալիս է միանգամայն այլ արդյունք. Իրանն ընդլայնում է իր ազդեցությունն Իրաքում, որի հետ հարաբերություններն ավանդաբար աչքի չէին ընկնում ջերմությամբ, պահպանում է ազդեցությունը Սիրիայում, Լիբանանում, Եմենում: Պարզ է, որ ամերիկյան առնվազն գործող վարչակազմը չի կարող համակերպվել նման իրավիճակի հետ և կփորձի Իրանի դեմ նոր միջոցներ կիրառել:
այլ նյութեր այս թեմայով
- Լավրովը Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է միջուկային գործարքի վերականգնման հեռանկարները Տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակում տարածաշրջանային և միջազգային մի շարք արդիական խնդիրների, այդ թվում՝...
- Թեհրանը պատրաստ է իրականացնել «Արևելյան Զանգեզուրի» և Նախիջևանի միջև Իրանով անցնող տրանսպորտային միջանցքը Ղասեմին հավելել է, որ Իրանը պատրաստ է վերջնական տեսքի բերել «Արևելյան Զանգեզուրի» և Նախիջևանի միջև Իրանով անցնող...
- Իրանի էներգետիկայի նախարարը կժամանի Երևան Մեհրաբիանը Հայաստանի պաշտոնյաների հետ կքննարկի նաև երկու երկրների միջև զարգացող հարաբերություններն ու փոխադարձ...
- Իրանցի կապալառուները և խորհրդատուները համագործակցում են Հայաստանում կապի նոր միջանցքի կառուցման գործում Այդ նպատակով կառուցվել կամ կառուցվում են նոր ավտոմոբիլային, երկաթուղային և ծովային երթուղիներ, որոնք հեշտացնում...
- Կօգտվի՞ հայ տնտեսվարողը ԵԱՏՄ-Իրան հնարավորություններից «Հյուսիս- հարավ»-ի նշանակությունը ԵԱՏՄ-ի համար այս փուլում առավելապես գտնվում է ՌԴ-Իրան առևտրատնտեսական հարաբերությունների...
-
22:24
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան
-
20:04
Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել
-
20:02
Բելգորոդի շրջանի Սոլոխի գյուղում գնդակոծությունից վնասվել է գրեթե 60 տուն
-
19:41
Էրդողանը վերահաստատել է, որ Թուրքիան չի կարող հրաժարվել ռուսական գազից
-
19:27
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում. ՊՆ
-
19:12
Ղազախստանը դուրս է եկել ԱՊՀ-ի հարկային համաձայնագրից
-
18:57
Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Ազատ Հայրենիք» կուսակցության ակտիվի հետ
-
18:41
Փաշինյանն ընդունել է Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին
-
18:32
Ռուսաստանը դրական պատասխան կտա, հենց որ Ուկրաինան վերադառնա բանակցային սեղանի շուրջ. Ռուդենկո
-
18:13
Հայկական կողմը Ադրբեջանի հետ որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել. ՀՀ ԱԳՆ
-
18:00
Ճապոնիան Բայդենի այցի ընթացքում Տոկիոյում կկենտրոնացնի 18000 ոստիկան
-
17:35
Ալեն Սիմոնյանը Իտալիայի պատվիրակությանը երախտագիտություն է հայտնել ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող բազմաթիվ հայտարարությունների և կոչերի համար
-
17:28
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրին
-
16:44
Լավրովը Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է միջուկային գործարքի վերականգնման հեռանկարները
-
16:22
ՀԱՊԿ ԽՎ խորհուրդը հունիսին Երևանում կանցկացվի
-
16:15
Ճապոնիան ևս 300 մլն դոլար կտրամադրի Ուկրաինային
-
15:15
Ադրբեջանը միտումնավոր թաքցնում է հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց թիվը. Արցախի ՄԻՊ
-
14:45
Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելին ներկայացրել է տարածաշրջանային խաղաղության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը
-
14:40
Գեղամ Փաշիկյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնում
-
14:34
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
օրվա
շաբաթվա
ամսվա
-
20:35
«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)
-
19:06
Փաշինյանը Զարեհ Սինանյանին գործուղում է Լիբանան, Սիրիա և Իրան
-
11:41
Պուտին-Փաշինյան հանդիպում. ի՞նչ ուշագրավ արձանագրումներ ունենք (տեսանյութ)
-
08:54
Կրկնազատիկ (Նոր կիրակի)
-
09:04
Բաքուն պետք է կոնկրետացնի՝ որ տարածքներն է տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Արմեն Գրիգորյանը՝ Հաջիևին
-
11:20
Ցեղասպանության 107-րդ տարելից. աշխարհի արձագանքն ու Թուրքիայի ժխտողականությունը
-
18:23
Լևոն Արոնյանը վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ․ Սերժ Սարգսյան
-
18:06
Սպառողական գների ինդեքսն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 7,8 %
-
18:20
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ
-
00:39
Պուտինն ասել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից
Խոնավություն՝ 32%
Քամի՝ 2,06 կմ/ժ