ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 429,37 դրամ ԱՐԾԱԹ - 240,74 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 279,01 դրամ

Մարտի 15. Թեհլերյանի կրակոցը գետին տապալեց Թալեաթին

 Բեռլին 1921-ի մարտի 15... Շառլոտենբուրգ թաղամասում հնչած կրակոցը գետին տապալեց Թալեաթին:

Կրակողը Սողոմոն Թեհլերյանն էր: Նա սկիզբ դրեց «Նեմեսիս» գործողությանը, որի նպատակն էր պատժել 1915 թ. Հայոց ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող երիտթուրք պարագլուխներին, 1918 թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործակցած հայ դավաճաններին:

Սողոմոն Թեհլերյանը ձերբակալվեց:

Նրան բանտում առաջինն այցելեց մի վանական, ով  բացականչեց. «Հիսուս Քրիստոսի անվամբ օրհնում եմ քեզ, որ սպանեցիր գազանին և լուծեցիր բոլորիս վրեժը»:

79 օր տևած նախնական հարցաքննությունից հետո` 1921 թվականի հունիսի 2-ին, սկսվեց Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը, որ տևեց երկու օր:

Դատավարություն, որը միակն էր ամբողջ աշխարհում, երբ մարդասպանն արդարացվեց:

- Ո՞վ է սպանվել:

-Սպանվել է մեկը, որ արժանի է եղել մահապատժի: Այո, երեք անգամ ու երեք տարբեր կողմերից նա դատապարտված է եղել մահապատժի: Նրա անունը Թալեաթ է, որ փաշայի տիտղոս էլ ունի:

- Ո՞վ է սպանել:

- Երիտասարդ մի հայ, ուսանող:

Եթե սպանվածը սովորական մի ոճրագործ չէ, այլ արտասովոր մի ճիվաղ, ապա մարդկությունը փրկվել է մի հրեշից, որը, եթե կենդանի մնար, դեռ ինչպիսի՜ անմեղ մարդկանց պիտի ոչնչացներ:

-Ինչպե՞ս կոչել այն մարդուն, որ երկրի երեսից վերացրել է ժողովրդասպան մի հանցագործի:

-Պատվով ու խղճով վկայում եմ, որպես երդվյալների որոշում, մեղավո՞ր է ամբաստանյալ Սողոմոն Թեհլերյանը 1921-ի մարտի 15-ին Շառլոտենբուրգում մի մարդ` Թալեաթ փաշային սպանելու մեջ:

-Ոչ:

Դատարանի որոշումն էր:

Սողոմոն Թեհլերյանը Երզնկայի մերձակա Բագառիճ գյուղից էր: 1914թ. նա մեկնել էր Թիֆլիս և կամավորական գունդ մտել ու 1914-1915թթ. մասնակցել Արևմտյան Հայաստանում մղված կռիվներին, հասել մինչև Վան, տեսել հայության սպանդը: 1916թ.-ին նա վերադառնում է ծննդավայր` Բագառիճ, և իմանում, որ իր ազգականներին, Երզնկայի 20 000 և Բագարիճի բոլոր հայերին թուրքերը թալանել և գազանաբար սպանել էին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 71%
Քամի՝ 3 կմ/ժ
2 C°
 
   
26.03.2019
  12° 
27.03.2019
Հարցում

Պե՞տք է արդյոք Հայաստանը խորացնի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: