ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 429,37 դրամ ԱՐԾԱԹ - 240,74 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 279,01 դրամ

ԱՄՆ-ի Սենատը չեղյալ հայտարարեց սահմանին արտակարգ դրության ռեժիմի մասին Թրամփի հրամանագիրը

© РИА Новости / Мария Табак

Մարտի 14-ին ընդունած բանաձևով ԱՄՆ-ի Սենատը չեղյալ հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրության ռեժիմի մասին:

Քվեարկության արդյունքներով՝ փաստաթղթի օգտին է քվեարկել 100 սենատորների մեծամասնությունը՝ 59-ը: Փաստաթղթի ընդունումը հնարավոր Է դարձել այն բանից հետո, երբ այն պաշտպանել են մի քանի հանրապետականներ, որոնք Սենատում ունեն 52 ձայն:

Ավելի վաղ բանաձևն ընդունել Էր Ներկայացուցիչների պալատը: Այժմ փաստաթուղթը կներկայացվի Թրամփի քննարկմանը, որը խոստացել Է վետո դնել դրա վրա: Վետոյի հաղթահարման համար կպահանջվի ձայների երկու երրորդը յուրաքաչյուր պալատում, ինչը քիչ հավանական Է՝ հաշվի առնելով Կոնգրեսում ուժերի առկա դասավորությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 71%
Քամի՝ 3 կմ/ժ
2 C°
 
   
26.03.2019
  12° 
27.03.2019
Հարցում

Պե՞տք է արդյոք Հայաստանը խորացնի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: