ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մենք մեծ տեղ ենք տալիս նրան, որ ռուսաց լեզուն Հայաստանում «չկորի». դեսպան

tert.am

Երևանի թիվ 189 դպրոցում այսօր բացվել է ռուսերենի դասարան. բացմանը ներկա է գտնվել Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Այս մասին հայտնում է Tert.am-ը:

Դեսպանը շնորհավորեց բոլորին դասարանի բացման առթիվ, նշեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը պատմական խոր հարաբերություններ ունեն, ինչը դրսևորվում է բազում ոլորտներում:

«Ռուսերենը մեծ դեր է ունեցել, որ Հայաստանի հարուստ մշակույթը ձեռք բերի համաշխարհային ճանաչում: Բոլոր ոլորտներում մենք համագործակցում ենք, այդ թվում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ շրջանակներում, ինչը մեկ լեզվով խոսելու անհրաժեշտություն է առաջացնում»,- նշեց Ս. Կոպիրկինը: Ըստ նրա՝ սա կարևոր է առաջին հերթին աշակերտների համար, ովքեր կստանան լեզու սովորելու և ունակությունները զարգացնելու ևս մեկ հարթակ:

Tert.am-ի հարցին՝ կա՞ ծրագիր, որ ռուսերենը ապագայում Հայաստանում կարգավիճակ ունենա կամ դառնա երկրորդ պետական լեզուն, դեսպանը պատասխանեց. «Մենք կուզեինք, որ ռուսերենն ունենար լավ կարգավիճակ Հայաստանում, բայց դա ավելի շատ Հայաստանի ղեկավարությանն ուղված հարց է: Մենք մեծ տեղ ենք տալիս նրան, որ ռուսաց լեզուն Հայաստանում «չկորի», որ ռուսերենը մնա կարևոր լեզու: Կարծում եմ, որ այս աշխատանքը շատ կարևոր է հենց Հայաստանի համար: Ռուսերենի իմացությունը կմեծացնի հայ դպրոցականների հնարավորությունները»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 66%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    8 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: