ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տիգրան Սարգսյանն ԱՊՀ երկրների կառավարություններին կոչ է արել միանալ տնտեսության թվայնացման համատեղ աշխատանքներին

eurasiancommission.org

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների կառավարություններին տնտեսության թվայնացման համատեղ աշխատանքներին միանալու կոչ է արել: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը, հղում կատարելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությանը: 

«Այսօր, երբ մենք ձևավորում ենք թվային նախագծերի ճարտարապետությունն ու դիզայնը, շատ կարևոր է դրանում հետաքրքրված բոլոր երկրների մասնակցությունը: Դրանից հետո, երբ այդ մեխանիզմները գործարկվեն, դրանցում որևէ բան փոփոխելն ավելի դժվար կլինի»,- ասել է Սարգսյանը:

Եվրասիական հանձնաժողովի նախագահն այս ոլորտում համագործակցությունը կարևոր է համարել:

«ԱՊՀ տարբեր երկրների կոլեգիաները պետք է միանան այս գործին, որպեսզի հարմարավետ միջավայր ստեղծեն իրենց բիզնեսի համար, որ տարբեր երկրների ապրանքներն ընդհանուր շուկա մուտք գործեն առանց արգելքների ու սահմանափակումների: Մենք չենք ցանկանում, որ համագործակցության անդամ երկրները դուրս մնան մեր ընդհանուր տնտեսական համակարգից, որը թվայնացվում է բոլոր ուղղություններով»,- հայտնել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: