ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տոկիո-2020․ Օլիմպիական ջահը կուղևորվի այն քաղաքները, որոնք ամենաշատն են տուժել երկրաշարժից ու ցունամիից

Ճապոնիայում 2020թ. մարտի 26-ին կմեկնարկի Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի օլիմպիական կրակի փոխանցումավազքը:

Սկզբում օլիմպիական ջահը կուղևորվի այն քաղաքները, որոնք 8 տարի առաջ ամենաշատն են տուժել երկրաշարժից ու ցունամիից: Փոխանցումավազքը նախատեսված է սկսել Ֆուկուսիմա քաղաքի Ազգային ֆուտբոլային կենտրոնում: 121 օրում ջահակիրներն օլիմպիական կրակը կհասցնեն Տոկիո, որտեղ 2020թ. հուլիսի 24-ին տեղի կունենա Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:

Տոկիո-2020-ի կազմակերպիչներն ընտրել են օլիմպիական կրակի փոխանցումավազքի նշանաբանը՝ «Հույսը լուսավորում է մեր ուղին»:

Հիշեցնենք, որ Տոկիոն ամառային Օլիմպիական խաղերն ընդունել է նաև 1964 թվականին: Տոկիոն 5-րդ քաղաքն է, որն ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի երկրորդ անգամ։ Օլիմպիական խաղերից հետո Ճապոնիայի մայրաքաղաքում օգոստոսի 25-ից սեպտեմբերի 9-ը կանցկացվի նաև 16-րդ Պարալիմպիկ խաղերը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: