ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արարատի մարզ կատարած այցի արդյունքներով Նիկոլ Փաշինյանը բանաստեղծություն է գրել

© Артем Геодакян/ТАСС

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 16-ին Արարատի մարզի Ռանչպար գյուղ կատարած իր այցից տպավարություններով կիսվել է ֆեյսբուքյան իր էջում

Փաշինյանը , մասնավորապես արել է հետևյալ գրառումը. «Այցից ծանր տպավորություններով վերադարձա: Գիտեի, որ այցի արդյունքներով ինչ-որ հետևություն պիտի անեմ, ինչ-որ բան պիտի ասեմ:

Նախ` մտածեցի գրառում անել, բայց հասկացա, որ գրառումով չեմ կարողանա ասել այն ամենը, ինչ ուզում եմ ասել: Ապա՝ մտածեցի ուղիղ եթեր մտնել, բայց հասկացա, որ ուղիղ եթերում էլ ասելիքս կաղալու է:

Արդյունքում ստացվեց մի այսպիսի բանաստեղծություն, որն այդպես էլ վերնագրեցի՝ «Ռանչպար»: Սա, իհարկե, զրույց է մարդկանց հետ, նաև՝ անելիքի ամփոփ ծրագիր, նաև հանձնարարական պետական բոլոր մարմիններին՝ իրենց անելիքի էության ու բնույթի մասին:

Ռանչպար

Երազանքը երազելու համար չէ լոկ,

Երազանքի կյանք կերտելն է կոչումը մեր,

Տառապանքի մութ հատակից այս անողոք,

Մեր երազի թևով պիտի թռչենք մենք վեր։

Մանուկների բորբ աչքերի կարոտը տես,

Ու՞մ ճամփան է պահում նրանց հայացքը լուռ՝

Հույսից զրկված հայրերիդ, որ ստվերի պես

Եկող ճամփով հեռանում եք դառն ու մրմուռ:

Բայց ծնկները մեր չեն ծալվի այս ամոթից,

Մեծ տունդարձի արահետը ձեր կդառնանք,

Այս գյուղերի ամեն անկյուն ու ամեն թիզ,

Ձեր ձեռքերի կախարդանքո՛վ պիտ շենանա:

Մենք կվառենք ձեր աչքերի կրակն անթեղ,

Երազանքը ձեր սրտերում կբորբոքենք,

Կթրթռանք ձեր ճամփեքին որպես կանթեղ,

Ու վերքերը հոգիների ձեր կամոքենք:

Որ դուք կանգնեք, որ դուք ելնեք՝ քայլեք խրոխտ,

Լույսով ցրեք հեռացումի բոթը դաժան,

Տառապանքի մութ հատակից այս անողոք,

Բացեք դուռը Հայրենիքի երջանկության։

Հիշեցնենք, որ երեկ` մարտի 16–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անակնկալ այցելել է Արարատի մարզի Ռանչպար գյուղ և շփվել գյուղացիների և համայնքի ղեկավարի հետ»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: