ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը հուղարկավորվեց Ստամբուլի հայկական Շիշլի գերեզմանատանը

Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը հուղարկավորվեց Ստամբուլի հայկական Շիշլի գերեզմանատանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորեցին մարտի 17-ին, Գումգափուի Ս. Աստվածածին Մայր եկեղեցուց, որտեղ տեղի ունեցավ արարողություն։

Հուղարկավորությանը ներկա էր Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը։ Նախատեսված էր, որ Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը ներկա կլինի Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորության արարողությանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից՝ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը Ստամբուլում մահացել է մարտի 8-ի կեսօրին, 62 տարեկանում։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: