ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանն անհատույց հիմունքներով 3 մլն դոլար է հատկացրել Հայաստանին

regnum.ru

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և Եվրոպայի ու ԱՊՀ հարցերով տարածաշրջանային բյուրոյի տնօրեն  Միրյանա Շպոլյարիչ Էգերը «Գյուղական ինտեգրված զբոսաշրջության զարգացում» ՄԱԿ զարգացման ծրագրի շրջանակում Փոքր Վեդի գյուղում այցելել են «Գաստրո դվոր», հայտնում է News.am-ը

«Նախագիծն իրականացվում է տեղացի այն ընտանիքների հետ, որոնք ցանկանում են և հնարավորություն ունեն ընդունելու զբոսաշրջիկների»,- պարզաբանել է ծրագրի համակարգող Արման Վանեսյանը՝ հավելելով, որ այս նոր զբոսաշրջային ուղղությունը աշխատանքով կապահովի 10-15 տեղացիների:

Վանեսյանի խոսքով՝ ծրագրի նպատակն է Հայաստանի բոլոր մարզերում գյուղական զբոսաշրջության զարգացումը, ինչպես նաև տեղական գյուղական համայնքների երկամուտներ ստանալու հնարավորությունների մեծացումը:

Ընդ որում՝ նա նշել է, որ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 3 մլն դոլար: Նրա խոսքով` գումարը հատկացրել է Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանում գյուղական զբոսաշրջության զարգացման համար:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: