Հանուն Հայաստանի երիտասարդների` ԵՄ-ն ամրապնդում է աջակցությունը կրթական ոլորտում
Եվրոպական միությունն այսօր հայտարարել է Եվրամիության աջակցությունը Հայաստանի երիտասարդներին ամրապնդելու իր պլանների մասին՝ մեկնարկ է տրվում ՀՀ կառավարության հետ երկխոսություն կրթության ոլորտի բարեփոխումների շուրջ և նոր կրթական կենտրոնի, որը նախապատրաստելու է գիտության ոլորտի ուսանողներ և երիտասարդ մասնագետներ՝ աշխատաշուկայի համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից:
Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթն իր այցի շրջանակում և Ուսուցման եվրոպական հիմնադրամը` ԵՄ գործակալությունը, որն աջակցում է Եվրոպական հարևանության երկրներին նախաձեռնել բարեփոխումներ կրթության և զբաղվածության քաղաքականության ոլորտում, պաշտոնապես մեկնարկ են տվել ԵՄ-Հայաստան կրթության ոլորտի բարեփոխումների շուրջ երկխոսությանը: Քննարկման շրջանակներում տեղի է ունեցել նաև ԵՀ տնօրենի հանդիպումը ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ, որի նպատակն է կրթության ոլորտի հիմնական խնդիրների համար անհրաժեշտ լուծումների ուրվագծումը:
Այցի շրջանակում, ԵՀ տնօրեն Լոուրենս Մերեդիթը՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ, կհայտարարի նաև ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր ծրագրի մեկնարկը: Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող այս նորաստեղծ կենտրոնի նպատակն է բարձրացնել կրթության որակը Հայաստանում գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի (STEM) բնագավառներում:
«Եվրոպական միության աջակցությունը երիտասարդներին Հայաստանի հետ համագործակցության առանցքային ուղղություններից է, որը Արևելյան գործընկերության զարկերակն է: Ապահովելով ուսումնառության, աշխատանքի և հասարակության լիարժեք մասնակից լինելու համար անհրաժեշտ պայմաններ երիտասարդների համար, մենք օգնում ենք նրանց իրացնել առկա ներուժը և դառնալ ապագա առաջնորդներ և ձեռներեցներ», այցի ընթացքում նշել է Լ. Մերեդիթը:
Եվրոպական հանձնաժողովի տնօրենի այցելության ընթացքում նախատեսված են նաև հանդիպումներ դիվանագիտական կորպուսի, միջազգային ֆինանսական կառույցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև հայաստանցի երիտասարդների և ուսանողների հետ ոչ-պաշտոնական երկխոսություն՝ ԵՄ-Հայաստան համագործակցության ներկա փուլի և ընթացիկ հարցերի շուրջ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 20%
Քամի՝ 1,03 կմ/ժ