ԵՐԵՎԱՆ 4 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆաշիզմի դրսևորում. ինչպես են Ադրբեջանում նախապատրաստվում խաղաղության առանց հայերի

mirrorspectator.com

«Անհրաժեշտ է առաջարկել այնպիսի պայմաններ, որոնց համաձայն, հայերը մեր երկիր ժամանելուց հետո կձերբակալվեն և 2 շաբաթ կիրականացվի նրանց ստուգում»:  Այսպիսի կարծիք է հայտնել Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը` մեկնաբանելով Ռուսաստանի հայազգի քաղաքացիներին ուղղված ՌԴ ԱԳՆ առաջարկը՝ Ադրբեջան չայցելելու մասին:

«Չի կարելի Ադրբեջան այցելելու իրավունքը մերժել էթնիկ, կրոնական և ռասայական հիմքով: Սակայն այդ իրավունքից չզրկելով` կարող ենք հատուկ պայմաններ ստեղծել: Այդ դեպքում մեր դիրքորոշումը քննադատության չի ենթարկվի: Մեզ թիրախավորում են, երբ մենք մուտքի արգելքի համար հիմք ենք ընդունում էթնիկ պատկանելությունը՝ փաստացի նրանց զրկելով մեր երկիր այցելելու իրավունքից: Նույն հաջողությամբ մենք կարող էինք ասել, որ, օրինակ, արգելում ենք Աֆրիկայի սևամորթ բնակիչներին Ադրբեջան ժամանել»,- այսպես Ադրբեջանի ԱԳ նախկին նախարարը ֆաշիզմի դասեր է տալիս իր դիվանագետ գործընկերներին:

Նա մեղադրում է իր նախկին գործընկերներին այն բանում, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի դիրքորոշումը ձեռնտու չէ: «Անհրաժեշտ է այլ մոտիվացիա: Կարևոր է ընդգծել, որ Ադրբեջանը չի խոչընդոտում հայազգի քաղաքացիների ժամանմանը: Սակայն միայն այն պատճառով, որ այդ մարդիկ մասնակցում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ միջոցառումներին, նրանց ստուգման գործընթացը պետք է որոշակի ժամանակ պահանջի: Հետևաբար, անհրաժեշտ է առաջ քաշել պայմաններ, ըստ որոնց, մեր երկիր մուտք գործելուց հետո ազգությամբ հայ անձինք կկալանավորվեն, և նրանց ստուգելը կտևի երկու շաբաթ: Միայն դրանից հետո է հնարավոր նրանց մուտքը երկիր», - կարծում է Զուլֆուգարովը:

Ստացվում է, որ, օրինակ, բելգիական նվագախմբի ջութակահարը, որը միայն Բաքվում հասկացավ, որ հայ է, կամ հայկական ազգանունով 8-ամյա ռուս տղան, որոնց մուտքը Բաքու արգելեցին, փաստորեն իսկապես մասնակցել էին «Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված միջոցառումների»:  Սակայն հարկ է նշել, որ այդ երեխաները պատկերացում անգամ չունեին Ղարաբաղյան հակամարտության մասին, և նույնիսկ չէին կարող մտածել, որ իրենց «յան»-ով վերջացող ազգանունը թշնամական է ընդունվում Ադրբեջանում:

Ֆաշիստական ​​հակում ունեցող դիվանագետն իր գործընկերներին ուսուցանում է, թե ինչպես պետք է պայքարել անցանկալի հայերի դեմ: «Այն դեպքերում, երբ դուք հոգ եք տանում ձեր սեփական անվտանգության մասին` նշելով, որ հատուկ միջոցներ կձեռնարկվեն այն անհատների նկատմամբ, ովքեր մտադիր են ժամանել Ադրբեջան, ապա այդ ամենի հիմքում պետք է դնել ոչ թե ազգային ինքնությունը, այլ սեփական շահերի պաշտպանությունը: Խնդրի նման ձևակերպումը որևէ բողոք չի առաջացնի: Վստահեցնում եմ ձեզ, որ այդ դեպքում ոչ մեկ այստեղ չի էլ գա:  Բացի դրանից, հատուկ միջոցներ կարող են ձեռնարկվել` նշելու, որ այդ անձինք երկու շաբաթ պետք է կալանավորված մնան»:

Ադրբեջանում խորը տարածված հայատացության քաղաքականությունն այժմ հասնում է նոր մակարդակի: Ներկայում ոչ միայն ամոթ չէ խոստովանել, որ հայերին էթնիկ պատկանելության համար չեն թողնում մուտք գործել Ադրբեջան, այլ նաև արդեն իսկ արտաքին գործերի նախարարի մակարդակով (նույնիսկ եթե նախկին նախարարն է) դրա համար իրավական կամ այլ հիմքեր են փնտրում:

«Օրինակ՝ Ադրբեջանի Միգրացիոն ծառայությունը մեկուսացնում է այդ քաղաքացուն, նրան խուց են տանում: Իսկ համապատասխան կառույցների աշխատակիցները երկու շաբաթ տվյալներն են ուսումնասիրում: Ստուգման արդյունքներով կարելի է հայտարարել, որ նրա այցը երկիր անցանկալի է: Իսկ թե ինչ պատճառով, մենք մտադիր չենք նրան պարզաբանումներ տալ»,- սովորեցնում է ԱԳՆ նախկին ղեկավարը:

Պետք է խոստովանել, որ Ադրբեջանի նախկին արտգործնախարարի նման դիրքորոշումը ոչ այլ ինչ է, քան ֆաշիզմի դրսևորում, ինչն էլ հանգեցնում է հայաֆոբիայի մակարդակի բարձրացմանը: Ապացույցներ փնտրելու կարիք չկա: Չէ որ, Զուլֆուգարովի դիրքորոշումը պետական քաղաքականության արտացոլումն է, որով թեև «ժողովրդին նախապատրաստում են խաղաղության», բայց պատրաստում են այնպիսի մի աշխարհում, որտեղ հայեր չկան ...


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: