ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանն առաջարկում է ոչ թե փոխել, այլ վերականգնել Ղարաբաղի բանակցությունների ձևաչափը․ Նիկոլ Փաշինյան

GETTY IMAGES

Հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը փոխում է բանակցային գործընթացի ձևաչափը, իրավիճակի ոչ ճիշտ մեկնաբանություն է։ Այս մասին մարտի 19-ի մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է News.am-ը։

«Եվ սա միայն Ալիևը չի ասում։ Հայաստանում նույնպես ասողներ կան։ Բայց սա ոչ թե ձևաչափը փոխելու, այլ ձևաչափը վերականգնելու առաջարկություն է։ Եվ որպեսզի իմ խոսքերը մերկապարանոց չհնչեն, մի քանի փաստ բերեմ»,- նշեց վարչապետը։

Սկզբում նա հիշեցրեց, որ երբ ձևավորվել է Մինսկի խումբը, կոնֆերանսին հրավիրված հնարավոր մասնակիցների թվում կազմակերպության ընդունած փաստաթղթում ընդգծվել է ԼՂ ընտրված և այլ ներկայացուցիչների մասնակցությունը որպես շահագրգիռ կողմեր։ 1994 թվականի մայիսին հրադադարի մասին համաձայնագիրը ստորագրվել է երեք՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների կողմից։ Դրանում հստակ նշված է, որ ստորագրում են հակամարտող կողմերը։ «Հայաստանը, ի դեպ, նույնպես նշված է, և ստորագրել է փաստաթուղթը ՀՀԿ ներկայիս ղեկավարը»,- նկատել է Փաշինյանը։

1994 թվականի դեկտեմբերին ընդունվել է Բուդապեշտի հռչակագիրը, որի գլուխներից մեկը նվիրված է ղարաբաղյան հակամարտությանը։ Այնտեղ ասվում է, որ ֆորումի մասնակիցները ողջունում են հակամարտող կողմերի ստորագրած հրադադարի համաձայնագիրը։ Այնուհետև, գործող նախագահ (այն ժամանակվա) Կովաչի հայտարարությունը 1995 թվականի մարտին՝ Պրահայում հանդիպման արդյունքների հիման վրա։ Այնտեղ ասվում է, որ գործող նախագահը հաստատում է ԵԱՀԿ նախորդ որոշումը բանակցային գործընթացին և Մինսկի կոնֆերանսին երկու պետությունների և այլ կողմի (ԼՂ) մասնակցության մասին։ «Սա համաձայնեցված և միջազգային մակարդակով ճանաչված ձևաչափ է։ Այսինքն՝ նրանք, ովքեր խոսում են ձևաչափի փոփոխության մասին, վատ են տեղեկացված դրա մասին»,- ընդգծել է Փաշինյանը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: