ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ու՞մ թողնել ժառանգությունը, կամ միլիոնատեր ընտանի կենդանիները

Հաճախ են մարդիկ կապվում իրենց ընտանի կենդանիներին, սակայն երբեմն այդ կապվածությունը վերածվում է անհեթեթության: Մասնավորապես, մենք բոլորս լսել ենք այնպիսի դեպքերի մասին, երբ ընտանի կենդանիներն իրենց տերերի մահից հետո դարձել են նրանց ժառանգորդը. ունեցվածքն այդ կերպ տնօրինած մարդկանց կարծիքով` այդպես իրենք իրենց երախտագիտությունն են հայտնում իրենց կենդանիներին` դժվար պահին մոտ լինելու համար:

Այսպես, 2019թ. փետրվարի 19-ին մահացած հայտնի դիզայներ Կարլ Լագերֆելդն իր բազմամիլիոնանոց կարողության մի մասը կտակել է իր կատու Շուպետին: Լագերֆելդը բազմիցս խոստովանել է իր սերը կատվի հանդեպ, որը պատահաբար էր «ներխուժել» նրա կյանք, բայց անմիջապես գրավել էր սիրտը և հայտնվել դիզայների ժառանգների շարքում: 2011 թ.-ին դիզայների ընկերը խնդրել էր կարճ ժամանակ հոգ տանել կենդանու մասին: Մի քանի օր հոգ տանելուց հետո Լագերֆելդը սիրահարվել էր կենդանուն, տարվել նրանով և հրաժարվել Շուպետին վերադարձնել օրինական տիրոջը: Հանուն արդարության նշենք, որ այդ ժամանակից ի վեր կատուն ավելի լավ է ապրել, քան մոլորակի մարդկանց մեծ մասը. նրան սպասարկում են 2 անձնական սպասավորները, սնվում է յուրահատուկ ճաշացանկով, թռիչքներ իրականացնում մասնավոր ինքնաթիռներով, ունի iPad կատուների հատուկ խաղերով, որպես մոդել ունի գովազդային նկարահանումներ: Շուպետը համարվում է աշխարհի «ամենաերեսառած» կատուն: Լագերֆելդն ասում էր, որ կամուսնանար կատվի հետ, եթե թույլատրվեր օրենքով: Նշենք, որ Լագերֆելդը երբեք ամուսնացած չի եղել և երեխաներ չուներ: 1989 թ.-ին իր զուգընկեր Ժակ դե Բաշերի ՁԻԱՀ-ից մահանալուց հետո դիզայներն ապրում էր մենակ, շրջապատված միայն սպասավորներով: Նշենք, որ դիզայների կարողությունը գնահատվում է 150 մլն դոլար:

2018 թ.-ին Compare The Market պարբերականն առաջին անգամ հավաքել է աշխարհի ամենահարուստ կենդանիների վիճակագրությունը: Նրանց մի մասն իրենք են իրենց կարողությունը վաստակում` իրենց տերերի աջակցությամբ, ովքեր սոցիալական ցանցերում վարում են կենդանիների օգտահաշիվներն ու նրանց փոխարեն գովազդային պայմանագրեր կնքում: Օրինակ, 2014 թ. Լագերֆելդը New York Magazine-ին հայտնել է, որ գովազդային պայմանագրերի շնորհիվ Շուպետը տարեկան վաստակում է շուրջ 3 միլիոն դոլար:

Մեզնից շատերը միայն երազում են, իսկ Գիգու անունով ճուտիկը 2002 թվականին ստացել էր 15 միլիոն դոլար ժառանգություն իր տիրոջ` Մայլս Բլեքուելի մահից հետո, որի կինը մահացել էր նրանից երեք շաբաթ առաջ: Զույգը երեխաներ չուներ, իսկ Գիգուն նրանց սիրելին էր:

2007 թվականին ամերիկացի Լեոն Հելմսլին իր մալթական բոլոնոկներ ցեղատեսակի Թրաբլ անունով շանը կտակել էր 12 միլիոն դոլար: Դատարանը հետագայում կրճատեց այդ գումարը երկու միլիոնով` որոշելով, որ ի սկզբանե շատ էր հաշվարկված: Թրաբլին էին թողել նաև 190 հազար դոլար տարեկան հատկացում` այդ թվում 100 հազար թիկնապահների համար, 8 հազար` ուղեկցողների համար, 1200` սննդի, 18 հազար` բժշկի համար):  Շունն աշխարհից հեռացավ 2010 թվականին: Կարելի է ենթադրել, որ առատ վարձատրվող թիկնապահներն ամենաշատն էին վհատվել:

Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենահարուստ շունը գերմանական հովվաշուն Գյունտեր IV-ն ապրում է Իտալիայում: Նրա կարողությունը կազմում է 375 մլն դոլար: Շունն իր ժառանգությունը ստացել է հորից` Գյունտեր III- ից, որն էլ իր հերթին իրեն «պաշտող» տիրուհուց` գերմանացի կոմսուհի Կառլոտա Լեյբենշտայնից: Շունն ունի իր սեփական BMW մակնիշի ավտոմեքենան և Ֆլորիդայում գտնվող վիլլա, որը 2000 թվականին ձեռք է բերվել Մադոննայից:

Զարմանալի է այն հանգամանքը, որ աշխարհում կան բազմաթիվ կարիքավոր մարդիկ, ու ինչքան էլ կենդանիների նկատմամբ սերը մեծ է, գուցե մարկանց արժե չմոռանալ…


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: