ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյանի հարգանքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ էականորեն բարձրացել է

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) առանց Հայաստանի կարծիքը հաշվի առնելով գլխավոր քարտուղարի նշանակում չի կարող լինել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մատենադարանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է: «Մենք կարծում ենք, որ այդտեղ ժամկետը մերն է, սակայն մեր գործընկերները մեզ հետ համաձայն չեն, քանի որ ասում են, թե դա կարգավորված չէ, և կա մեկնաբանության տեղ: Հետևաբար` մենք ասում ենք, որ եկեք նոր գլխավոր քարտուղար նշանակելուց առաջ կանոնադրության մեջ հստակեցում մտցնենք: Եթե ինչ-ինչ պատճառներով կազմակերպության գլխավոր քարտուղարի ժամկետը կիսատ է մնում, իմանանք, թե ինչպես է հարցը կանոնակարգվում: Կարծես թե այս կետի վրա եկել ենք համաձայնության»:

Նա հիշեցրեց, որ ՀԱՊԿ-ից Յուրի Խաչատուրովին հետ կանչելու գործընթացից հետո խիստ վատատեսական տրամադրություններ էին հնչում հասարակության որոշ հատվածներից: «Շատ «ապոկալիպտիկ» գնահատականներ էին հնչում, թե այս ինչ եղավ: Սակայն իրականում ոչ մի բան էլ չեղավ: Մենք ասում էինք, որ օրենքի առաջ բոլոր մարդիկ հավասար են, և մենք ապացուցեցինք դա: Այս ընթացքում Հայաստանի շահերը լիարժեք պաշտպանվել են: Այն խոսակցությունները, որ ունեցել ենք ՀԱՊԿ ձևաչափով շատ օգտակար են եղել, ողջ ՀԱՊԿ գոյության ընթացքում այսպիսի խոսակցություններ երբեք տեղի չեն ունեցել»,- հայտարարեց նա:

Վարչապետը շատ դրական գնահատեց մթնոլորտն ինչպես ՀԱՊԿ-ում, այնպես էլ ԵԱՏՄ-ում: «Ցավոք այս կազմակերպություններում աշխատանքի մեծ մասը տեղի է ունենում դռնփակ, և հանրությունը հնարավորություն չունի տեսնել, թե իրականում ինչ ոգով են տեղի ունենում քննարկումներն այնտեղ: Ասեմ, որ դրանք բավականին բովանդակային, խորը, շահագրգիռ, երբեմն բուռն քննարկումներ են, ինչն էականորեն բարձրացրել է իմ հարգանքն այդ կազմակերպությունների նկատմամբ: Կարծում եմ, որ սա օբյեկտիվ և ճիշտ գնահատական է»,- հայտարարեց Փաշինյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: