ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 21 462,94 դրամ ԱՐԾԱԹ - 234,88 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 335,64 դրամ

ԱՄՆ-ը պարբերաբար խնդիրներ է ստեղծում. Էրդողանի խորհրդականը Ս-400-ների գնման մասին

milliyet.com.tr

Թուրքիան չի արդարանա ԱՄՆ-ի առջև. Էրդողանի խորհրդականը Ս-400-ների գնման մասին

Թուրքիան չպետք է արդարանա ԱՄՆ-ի առջև Ս-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու համար։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի խորհրդական Յասին Աքթայը, փոխանցում է NEWS.am-ը։

Աքթայն ընդգծել է, որ Թուրքիան «միշտ» գործում է իր դաշնակիցների հետ պայմանագրերի շրջանակում, բայց ԱՄՆ-ը պարբերաբար «խնդիրներ է ստեղծում»։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ը «համագործակցում է ահաբեկիչների հետ»՝ սիրիական քրդերի ինքնապաշտպանության ուժերի հետ, որոնց թուրքական իշխանությունները համարում են ահաբեկչական կազմակերպություն։

«Թուրքիան ցանկանում էր ձեռք բերել ամերիկյան Patriot ԶՀՀ-ներ, բայց ԱՄՆ-ը դրան դրական պատասխան չտվեց»,- ամփոփել է Աքթայը։


Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 48%
Քամի՝ 10 կմ/ժ
24 C°
 
22°  31° 
27.06.2019
20°  29° 
28.06.2019
Հարցում

Հավանե՞լ եք «Գահերի խաղ»-ի վերջին սերիան: