ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ճապոնիայում ներկայացվել է Տոկիո-2020-ի օլիմպիական ջահը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԱՕԿ

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մարտի 20-ին անցկացվել է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի օլիմպիական ջահի շնորհանդեսը: Ալյումինից պատրաստված ջահը կշռում է 1.2 կգ:

Վերևից ջահը նման է սակուրա ծաղկի, որը Ճապոնիայի ազգային խորհրդանիշն է: Օլիմպիական ջահի պատրաստման մետաղի ընտրությունը պատահական չէ: 2011-ին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից ու ցունամիից հետո բազմաթիվ մարդիկ ապրում էին ալյումինից պատրաստված ժամանակավոր կացարաններում: Այդ կերպ օլիմպիական ջահի հեղինակները ցանկացել են հարգել 2011թ. մարտի 11-ին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակը:

Հենց 2020թ. մարտի 11-ին կվառվի օլիմպիական կրակը: Ջահը Ճապոնիա կվերադառնա մարտի 20-ին, իսկ 6 օր անց կմեկնարկի օլիմպիական կրակի փոխանցումավազքը: Սկզբում օլիմպիական ջահը կուղևորվի այն քաղաքները, որոնք 8 տարի առաջ ամենաշատն են տուժել երկրաշարժից ու ցունամիից: Փոխանցումավազքը նախատեսված է սկսել Ֆուկուսիմա քաղաքի Ազգային ֆուտբոլային կենտրոնում: 121 օրում ջահակիրներն օլիմպիական կրակը կհասցնեն Տոկիո, որտեղ 2020թ. հուլիսի 24-ին տեղի կունենա Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Տոկիո-2020-ի կազմակերպիչներն ընտրել են նաև օլիմպիական կրակի փոխանցումավազքի նշանաբանը՝ «Հույսը լուսավորում է մեր ուղին»:

Հիշեցնենք, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերը կկայանա 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: