ԵՐԵՎԱՆ 4 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 806,28 դրամ ԱՐԾԱԹ - 232,86 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 754,25 դրամ

ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցչի հանդիպում է ունեցել Կլեմսոնի համալսարանի մի խումբ ուսանողների հետ

ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը մարտի 19-ին  հանդիպում է ունեցել Հարավային Կարոլինա նահանգի Կլեմսոնի համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի պրոֆեսոր Վլադիմիր Մատիչի և մի խումբ ուսանողների հետ։

Հանդիպման ընթացքում Ռոբերտ Ավետիսյանը ներկայացրել է Արցախի պատմությունը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ծագման պատճառներն ու կարգավորման գործընթացի ներկա փուլը, ինչպես նաև Արցախի անկախության պատմաիրավական հիմքերը։

Արցախի մշտական ներկայացուցիչը նաև պատասխանել է ուսանողների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին հակամարտության կարգավորման շուրջ Արցախի Հանրապետության դիրքորոշմանը, գործընթացում ԱՄՆ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությանը, ինչպես նաև Արցախում առկա իրողություններին և նրա քաղաքացիների կողմից իրենց հիմնարար իրավունքների և ազատությունների իրացմանը։

Հանդիպմանը ներկայացվել են նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության թեմայով ԱՄՆ պետքարտուղարության 20-րդ դարասկզբի արխիվային փաստաթղթեր և օտարերկրյա լրատվամիջոցների ուշագրավ հրապարակումներ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Անձրև եւ ձյուն
Խոնավություն՝ 83%
Քամի՝ 7 կմ/ժ
4 C°
 
  11° 
21.04.2019
  10° 
22.04.2019
Հարցում

Աջակցո՞ւմ եք Դավիթ Տոնոյանի` «նոր պատերազմ` նոր տարածքներ» ձևաչափին: