ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անաստասիա Գալուստյանը դուրս մնաց գեղասահքի աշխարհի առաջնությունից

armnoc.am

Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը չհաղթահարեց Ճապոնիայի Սայտամա քաղաքում մեկնարկած գեղասահքի աշխարհի առաջնության որակավորման փուլի արգելքը:

Կանանց մենասահքի կարճ ծրագրում Գալուստյանը 47.75 միավորով գրավեց նախավերջին՝ 39-րդ տեղը և դուրս մնաց պայքարից: Կարճ ծրագրին մասնակցեցին 40 մարզուհիներ, 24 լավագույնները նվաճեցին եզրափակիչի ուղեգիր և մարտի 22-ին կներկայացնեն ազատ ծրագիրը:

Աշխարհի առաջնության տղամարդկանց մենասահքում Հայաստանը կներկայացնի Սլավիկ Հայրապետյանը, որը կարճ ծրագրով հանդես կգա մարտի 21-ին: Վիճակահանության արդյունքում Սլավիկ Հայրապետյանն առաջինը կներկայացնի կարճ ծրագիրը:

Գեղասահորդների ու նրանց մարզիչների հետ մրցավայր են մեկնել նաև Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը և փոխնախագահ Արի Զաքարյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: