ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,810.98 դրամ ԱՐԾԱԹ - 223.47 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,315.79 դրամ

Արարատ Միրզոյանը Գերմանիայում քննարկել է ՀՀ-ի համար ԵՄ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու կարևորությունը

Գերմանիայիում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մարտի 20-ին հանդիպումներ է ունեցել Միջազգային քաղաքականության և անվտանգության ինստիտուտում (SWP), որից հետո հանդիպել է Արտաքին գերատեսչության Եվրոպայի գծով պետնախարար Միխայել Ռոթի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի կյանքի կոչմանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Կողմերն ընդգծել են Արևելյան գործընկերության դերը Եվրոպական միության համար և քննարկել վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու կարևորությունը:

Հայկական պատվիրակության անդամները մասնակցել են Բունդեսթագի լիագումար նիստին, որտեղ Բունդեսթագի նախագահ Վալտեր Վոլֆգանգ Շոյբլեն ողջունել է Արարատ Միրզոյանին գերմանական խորհրդարանում:

Հայ խորհրդարանականները Զաարլանդի համալսարանի պրոֆեսոր դոկտոր Մանֆրեդ Շմիթի հետ աշխատանքային ճաշի ընթացքում քննարկել են կրթության և հետազոտության ոլորտներում հայ-գերմանական հնարավոր նոր համագործակցության շրջանակին վերաբերող հարցեր:

Զաարլանդ երկրամաս ժամանած ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Զաարլուսի քաղաքապետ Պետեր Դեմերը: Օրենսդիր մարմնի ղեկավարը գրառում է կատարել Զաարլուսի քաղաքի պատվավոր հյուրերի գրքում:

Մարտի 21-ին սպասվում է Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության այցը Զաարլանդի համալսարան, որտեղ խորհրդարանի ղեկավարը կհանդիպի ուսանողների հետ: Աշխատանքային օրը կշարունակվի Զաարլանդ երկրամասի խորհրդարանում, որտեղ կքննարկվեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 60%
Քամի՝ 5 կմ/ժ
20 C°
 
16°  26° 
26.05.2019
12°  25° 
27.05.2019
Հարցում

Հավանե՞լ եք «Գահերի խաղ»-ի վերջին սերիան: