ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ պետքարտուղարն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի հայկական բաժին

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Երուսաղեմում այցելել է Հարության տաճար և տաճարի հայկական մաս, տեղեկացնում է NEWS.am։

Ինչպես տեղեկացնում է  Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ, վարդապետ Կորյուն Բաղդասարյանը, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն  Հարության տաճարի Հայոց եկեղեցուն պատկանող Աստվածամոր ուշաթափման սրբավայրում մոմ է վառել։

«Այնուհետ Հարության տաճարի տեսուչ, Սամվել վարդապետ Աղոյանը Երուսաղեմի Հայոց պատրիարքի և Սրբոց Հակոբյան Միաբանության անունից բարի գալուստ մաղթեց և ներկայացրեց Սուրբ երկրում հայկական ներկայության մասին։ Հայր Սուրբը մաղթել է, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Պոմպեոյի ջանքերը հաջողությամբ պսակվեն և սուրբ երկրում բնակվող բոլոր ազգերն ու կրոնների հետևորդները ապրեն խաղաղո ու բարգավաճ միջավայրում», – հայտնել է հայր Կորյունը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: