ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շառլ Ազնավուրը երաժշտական մշակույթում մեծ ավանդի համար արժանացել է BraVo մրցանակի

РИА Новости

Համաշխարհային երաժշտական մշակույթի զարգացման գործում ունեցած հսկայական ավանդի համար BraVo մրցանակաբաշխության ոսկե արձանիկ է շնորհվել ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Այս մասին գրում է armtimes-ը:

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Մոսկվայի Կրեմլի պալատում, հայտնում է:

«Նրա արվեստը ողջ է, նրա երաժշտությունը մարդկանց հիշողության մեջ կմնա հավերժ և երկար-երկար տարիներ կլուսավորի դեռ բազմաթիվ սերունդների», - ասել է արարողության հաղորդավար Ֆիլիպ Կիրկորովը:

Նա նշել է, որ այս մրցանակով հարգանքի տուրք է մատուցվում յուրատեսակ, զարմանահրաշ արտիստի հիշատակին: Ոսկե արձանիկը կփոխանցվի Ազնավուրի ընտանիքին:

Ազնավուրի՝ Համաշխարհային ճանաչում ստացած La vie d"amour երգը ռուսերեն ու ֆրանսերեն տարբերակներով կատարել է Թամարա Գվարցետելին:

BraVo մրցանակաբաշխությունն անցկացվում է երկրորդ անգամ: Այն կոչված է ընդգծելու արտիստների նվաճումները՝ դասական և այլ ժանրի երաժշտության ոլորտում:

Շառլ Ազնավուրը ծնվել է Փարիզում՝ 1924թ․-ի մայիսի 22-ին հայ գաղթականների ընտանիքում։ Նա CNN-ի եւ Times ամսագրի տվյալներով ճանաչվել է դարի լավագույն կատարող։ 70 տարվա կարիերայի ընթացքում վաճառվել է նրա ձայնասկավառակների 100 միլիոն օրինակ, գրվել է 1,2 հազար երգ, խաղացվել է 80 դերեր, թողարկվել է 294 ալբոմ եւ 94 երկրներում տեղի է ունեցել ավելի քան հազար համերգ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: