ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան թույլ չի տա Իսրայելի ներխուժումը Գոլանի բարձունքներ. Էրդողան

Ekathimerini

ԱՄՆ նախագահի հայտարարությունն առ այն, որ արդեն ժամանակն է  ճանաչել Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների հանդեպ, տարածաշրջանը նոր ճգնաժամի առջև է կանգնեցնում: Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ Ստամբուլում ելույթ ունենալով Իսլամական համագործակցություն կազմակերպության արտահերթ նստաշրջանում, հայտնում է Reuters-ը: 

Նրա խոսքով՝ Թուրքիան երբեք թույլ չի տա Գոլանի բարձունքներ Իսրայելի ներխուժման լեգիտիմացումը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «52 տարի հետո եկել է ժամանակը ճանաչելու Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների հանդեպ»։

«Դա չափազանց կարևոր ռազմավարական նշանակություն ունի Իսրայելի պետության անվտանգության և տարածաշրջանային կայունության համար»,- գրել է Թրամփը թվիթերում: 

Նշենք, որ Գոլանի բարձունքները վիճելի տարածք է Մերձավոր Արևելքում։ Դրա մեծ մասը ներկայում վերահսկում է Իսրայելը, իսկ արևելյան հատվածը՝ Սիրիան։ Ինչպես Իսրայելը, այնպես էլ Սիրիան Գոլանի բարձունքներն իրենց տարածքի մաս են համարում։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    10 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: