ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 21,594.84 դրամ ԱՐԾԱԹ - 231.47 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,619.86 դրամ

Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Կանադա-Արցախ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը

"Ողջունում ենք ս. թ. մարտի 19-ին Կանադայում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը։ Խորհրդարանական դիվանագիտությունը Արցախի միջազգային համագործակցության ընդլայնման կարևոր ձևաչափերից մեկն է։

Կանադացի խորհրդարանականների այս քայլը ևս մեկ անգամ վկայում է Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ մեկուսացման քաղաքականության անթույլատրելիության ու անընդունելիության մասին։ Համոզված ենք, որ Բարեկամության խմբի ձևավորումը կնպաստի երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամական կապերի ընդլայնմանը, ինչպես նաև ներդրում կունենա տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում՝ ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի համընդհանուր արժեքների խթանման միջոցով։

Մեր երախտագիտությունն ենք հայտնում ՀՅԴ Հայ Դատի Կանադայի hանձնախմբին` բարեկամության խմբի ձևավորման գործում աջակցություն ցուցաբերելու համար", - ասված է Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանության մեջ՝ Կանադայում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծման կապակցությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 43%
Քամի՝ 12 կմ/ժ
22 C°
 
20°  34° 
17.07.2019
22°  35° 
18.07.2019
Հարցում

Հավանե՞լ եք «Գահերի խաղ»-ի վերջին սերիան: