ԵՐԵՎԱՆ 31 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 21,594.84 դրամ ԱՐԾԱԹ - 231.47 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,619.86 դրամ

Տեղի է ունեցել Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությունը. մինչ այդ վարչապետն անձամբ է հավաքել շրջակայքի աղբը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությանը:

Միջոցառումը տեղի է ունեցել նախատեսված ժամից ավելի ուշ, քանի որ վարչապետը, տեսնելով թատրոնի նոր շենքի շրջակայքում կուտակված աղբը, նշել է, որ այդ պայմաններում չի պատրաստվում մասնակցել հիմնարկեքի արարողությանը և սկսել է անձամբ հավաքել աղբը: Նրան են միացել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, թատրոնի դերասանները, շինարարները:

«Ամեն ինչ պետք է մաքուր լինի, չի կարելի գալ, աղբի մեջ կանգնել և հանդիսավոր միջոցառում անցկացնել: Սոս Սարգսյանի հիշատակն աղբի մեջ չպետք է հարգենք, ձևը կա, բովանդակությունը՝ ոչ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ հեղափոխությունը վարչապետի փոփոխություն չէ, այլ քաղաքացու ինքնազգացողության փոփոխություն և քաղաքացին տեսնելով աղբը՝ չպետք է կողքով անցնի:

Միայն թատրոնի նոր շենքի շրջակայքն աղբից հավաքելուց հետո է վարչապետը մասնակցել հիմնարկեքի արարողությանը: Խորհրդանշական գլանակը շենքի հիմքում դրել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և թատրոնի տնօրեն Արման Նավասարյանը:

Այնուհետև վարչապետ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ ուղևորվել է մարզային համայնքներ՝ մասնակցելու համապետական շաբաթօրյակին:

10704_b.jpg (1670×1113)

10702_b.jpg (1670×1113)

10699_b.jpg (1670×1113)

10698_b.jpg (1670×1113)

10694_b.jpg (1670×1113)

10689_b.jpg (1670×1113)

10705_b.jpg (1670×1113)

10683_b.jpg (1670×1113)

10681_b.jpg (1670×1113)

10679_b.jpg (1670×1113)


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 23%
Քամի՝ 12 կմ/ժ
31 C°
 
20°  34° 
17.07.2019
22°  36° 
18.07.2019
Հարցում

Հավանե՞լ եք «Գահերի խաղ»-ի վերջին սերիան: