ԵՐԵՎԱՆ 1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 528,19 դրամ ԱՐԾԱԹ - 255,88 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 222,19 դրամ

Եղանակի կանխատեսում. կան դժվարանցանելի ճանապարհներ

Այսօր՝ մարտի 24-ին, ժամը 08:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է միայն կցորդիչով բեռնատարների համար, իսկ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ միայն բեռնատարների համար:

Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Գյումրի քաղաքում, Տավուշի մարզի Բերդ և Նոյեմբերյան քաղաքներում տեղում է ձյուն: Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում բուք է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Մարտի 24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 24-25-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում մարտի 24-26-ը և 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Մարտի 24-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։

 


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 90%
Քամի՝ 3 կմ/ժ
1 C°
 
   
15.12.2019
   
16.12.2019
Հարցում

Արդյոք Հայաստանի իշխանությունները բավարար չափո՞վ են տեղեկացնում մեր հասարակությանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին: