ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 768,27 դրամ ԱՐԾԱԹ - 231,74 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 791,45 դրամ

Մադուրոն Գուաիդոյին և ԱՄՆ-ին մեղադրել է իր սպանությունը ծրագրելու մեջ

Sputnik International

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ընդդիմադրի առաջնորդ, իրեն նախագահի ժամանակավոր պաշտոնակատար հռչակած Խուան Գուաիդոյին և ԱՄՆ-ին մեղադրել է իր սպանությունը ծրագրելու համար: Այս մասին հաղորդում է France 24-ը:

«Ամերիկյան իմպերիալիզմը ցանկանում է սպանել ինձ: Մենք քիչ առաջ բացահայտել ենք իմ սպանության ծրագիրը, որը ղեկավարել է անձամբ այդ սատանայական խամաճիկի կողմից: Մենք ապացույցներ ունենք, սակայն նրանց չհաջողվեց և չի էլ հաջողվի մեր դեմ ոչինչ անել, քանի որ մեր Աստվածը պաշտպանում է մեզ»,- հայտարարել է նախագահը տեղական հեռուստաալիքներից մեկի եթերում:

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները վարձու մարդասպաններին հովանավորելու նպատակով ցանկացել են օգտագործել Վենեսուելայի սառեցված հաշիվները: Մադուրոն ակնարկել է նաև դավադրությանը հարևան Կոլումբիայի մասնակցության մասին՝ ասելով, որ կոլումբիացի խորհրդարանական պաշտոնյա է ձերբակալվել, որն այժմ «վկայություն է տալիս»:

Մադուրոյի կառավարության անդամները հեռուստատեսությամբ մանրամասներ են ներկայացրել «դավադրության» վերաբերյալ, իսկ երկրի տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը մեղադրել է Գուաիդոյի աշխատակազմի ղեկավար Ռոբերտո Մարրերոյին ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվելու և ենթադրյալ դավադրության հիմնական կազմակերպիչներից մեկը լինելու համար:

Ավելի վաղ 49-ամյա Մարրերոն երկրում ահաբեկչական հարձակումներ իրականացնելու մեղադրանքով ձերբակալվել էր, որից հետո ԱՄՆ-ն, Եվրամիությունը և լատինամերիկյան մի շարք երկրներ պահանջել էին նրան անհապաղ ազատ արձակումը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 71%
Քամի՝ 6 կմ/ժ
5 C°
 
  13° 
25.04.2019
  15° 
26.04.2019
Հարցում

Աջակցո՞ւմ եք Դավիթ Տոնոյանի` «նոր պատերազմ` նոր տարածքներ» ձևաչափին: