ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերժ Թանկյանը կոչ է անում չայցելել Թուրքիա

Mediamax.am

Աշխարհահռչակ երաժիշտ և կոմպոզիտոր Սերժ Թանկյանը կոչ է արել դադարել Թուրքիա այցելություններն՝ ի հիշատակ Դարդանելի գործողությունների զոհերի, մինչև Թուրքիայի կառավարությունը չընդունի իր սեփական պատմությունը և փոփոխություններ ներմուծի իր հասարակությունը փոխակերպելու մեթոդներում՝ «ի նպաստ իր քաղաքացիների և մնացած աշխարհի»: Այս մասին փոխանցում է news.am-ը:

Նորզելադնական News Hub կայքում հրապարակված իր հոդվածում Թանկյանը հիշեցրել է, որ Թուրքիայի կառավարությունն Էրդողանի ղեկավարման ներքո տարեցտարի ծախսում է միլիոնավոր դոլարներ Վաշինգտոնում և աշխարհի մյուս մայրաքաղաքներում Հայերի Ցեղասպանությունը ճանաչելու դեմ լոբինիգին ուղղված:

«Այս շաբաթ Նոր Զելանդիայում մենք բախվել ենք մեր ժամանակակից պատմության ամենասարսափելի դրվագներից մեկի՝ Քրայսթչերչի մզկիթներում Ավստրալիայի քաղաքացիություն ունեցող զինված անձի կողմից (ես հրաժարվում եմ հիշատակել նրա անունը) անմեղ հավատացյալներին կրակելու հետ: Հրաձգությունից հետո հայտնի դարձավ, որ Էրդողանը բազմիցս ցուցադրել է հրաձիգի խմբագրված տեսանյութը տեղական ընտրական հանրահավաքների ժամանակ և բացահայտ կերպով սպառնացել նորզելանդացիներին և  ավստրալացիներին նմանօրինակ հայտարարություններով. «Ձեր տատիկներն ու պապիկները եկել են այստեղ, իսկ նրանցից ոմանք՝ վերադարձել դագաղների մեջ»: Եթե դուք գաք ձեր պապիկների նման, վստահ եղեք, որ չեք վերադառնա, ինչպես ձեր պապիկները»,-գրում է Թանկյանը, որը տուն ունի Նոր Զելանդիայում եւ անվանում է ինքն իրեն նորզելանդացի:

Թանկյանը դիմել է աշխարհի քաղաքական գործիչներին հարցով՝ հասկանո՞ւմ են արդյոք նրանք, թե ինչպիսի հետեւանքների կհանգեցնեն Էրդողանի գործողությունները ոչ միայն իր երկրում, այլեւ ամբողջ տարածաշրջանում եւ աշխարհում ապակայունացման համար: Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ի վարչակազմը Մեծ Բրիտանիայի հետ մեկտեղ թույլ է տվել համագործակցել Թուրքիայի հետ ենթադրյալ աշխարհաքաղաքական արտոնություն ստանալու փոխարեն, մինչդեռ Էրդողանը տրամադրում է Պուտինին, Թրամփին եւ մնացածին միմյանց դեպ:

Թանկյանը շեշտում է, որ Նոր Զելանդիան ԱՄՆ չէ, և նրանք պետք է ասեն «ոչ» Էրդողանին, եթե վերջինիս կառավարությունը փորձի արտոնություններ տրամադրել ԱԳ նախարար Ուինսթոն Պիտերսին կամ կաշառք տալ՝ առաջարկելով ավելի շատ ապրանքներ եւ ծառայություններ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: