ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանն առաջարկում է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածել

BBC

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն TGRT հեռուստաալիքին տված հարցազրույցում պատասխանելով լրագրողի հարցին հայտնել է, որ երկրի իշխանությունները կարող են փոխել Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը, որպեսզի այնտեղ կարողանան այցելել անվճար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը թանգարանից կարող է փոխվել մզկիթի մարտի 31-ի տեղական մարմինների ընտրություններից հետո։ Բոլոր դավանանքների զբոսաշրջիկներն այժմ կարող են անվճար մտնել Երկնագույն մզկիթ, որը գտնվում է հարևանությամբ։ Սուրբ Սոֆիայի պարագայում կարելի է նույնն անել»,- պատասխանել է Էրդողանը։

Ներկայում թանգարանի մուտքը 60 թուրքական լիրա (10 դոլար) արժե։ Էրդողանն ավելի վաղ ասել էր, որ կողմնակից չէ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու գաղափարին, քանի որ դա կարող է հանգեցնել լուրջ հետևանքների։

Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության ամենանշանավոր հուշարձանն է։ Այն կառուցվել է 532-537 թթ. Հուստինիանոս կայսր կարգադրությամբ: 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: