ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

mtcit.am

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին՝ ժամը 13:15-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է  կցորդիչով ավտոմեքենաների համար, իսկ մյուների համար՝ դժվարանցանելի: 

Դժվարանցանելի են Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկի հատվածը, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:

Սպիտակի և Ստեփանավանի ոլորաններին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների միջհամայնքային, Սպիտակ-Գյումրի և Թալին-Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Արարատ, Վեդի, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ քաղաքներում և  Սյունիքի մարզում առկա են տեղումներ ձյան տեսքով, Մեղրու սար կոչվող տարածքում նաև մառախուղ է:   

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 179 ավտոմեքենա, որից 132-ը՝ բեռնատար, 47-ը՝ մարդատար: 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: