ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ՀՀ սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները

Մարտի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքին և հանդես եկավ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ դասախոսությամբ:

Նախարար Մնացականյանը կարևորեց երկու գերատեսչությունների միջև նման մակարդակով շփումների և գործնական կապերի շարունակականությունը:

ՀՀ ԱԳ ղեկավարը ներկայացրեց հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները՝ վերահաստատելով հայկական կողմի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Հանդիպման ընթացքում Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց ներկաների հարցերին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: