ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Brexit-ի նկատմամբ վերահսկողությունն անցել է բրիտանական խորհրդարանին

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը վարչապետ Թերեզա Մեյից մեկ օրով վերցրել է Brexit-ի գործընթացի նկատմամբ վերահսկողությունը, գրում է Bloomberg-ը:

Բրիտանական խորհրդարանը մարտի 27-ի ընթացքում պետք է դիտարկի թե ինչպես պետք է երկիրը դուրս գա ԵՄ կազմից: Նախատեսվում է այդ հարցով քվեարկությունների շարք:

Հիշեցնենք, Բրիտանիայի ավելի քան 5.5 մլն բնակիչ խնդրագիր էր ստորագրել երկրի` ԵՄ կազմից դուրս գալու դեմ: Բրիտանական օրենսդրության համաձայն` խնդրագիրը քննարկվում է խորհրդարանում, եթե այն ստորագրել է ավելի քան 100 հազար հոգի:

Ավելի վաղ Թերեզա Մեյը խոստացել է հրաժարական տալ, եթե Համայնքների պալատը հավանություն տա ԵՄ կազմից Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ Բրյուսելի հետ իր կնքած համաձայնագրին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: