ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վաշինգտոնը «չի հանդուրժի» օտարերկրյա ռազմական ներկայություն Վենեսուելայում. Բոլթոն

epa/vostock

ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Վաշինգտոնը «չի հանդուրժի» օտարերկրյա զինվորականների միջամտությունը մոլորակի արևմտյան կիսագնդի գործերին:

«Միացյալ Նահանգները չի հանդուրժի, որ թշնամական օտարերկրյա զինվորականները միջամտեն արևմտյան կիսագնդի երկրների ընդհանուր նպատակների՝ ժողովրդավարության, անվտանգության և օրենքի գերակայության ձեռքբերմանը: Վենեսուելացի զինվորականները պետք Է բռնեն երկրի ժողովրդի կողմը»,- գրել է նա Twitter-ում:

Բոլթոնը նաև նշել է, որ ԱՄՆ-ը «պարենամթերք ու դեղորայք է ուղարկում Վենեսուելա՝ այնտեղ ատոմային ռմբակոծիչներ ու հատուկ նշանակության ուժեր ուղարկելու փոխարեն՝ կոռումպացված դիկտատորին աջակցելու համար»:

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել է Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի երկու փոխադրական ինքնաթիռների Կարակաս ժամանելու մասին, որոնք տեղ են հասցրել ռազմատեխնիկական մասնագետների ու բեռներ: 

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: